Բռունցքներով ու ոտքերով, լինգով ու դանակով հարվածներ է հասցրել պահակին. «խրախճանքին» միացել է նաեւ ընկերուհին
Փետրվարի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում գտնվող մանկապարտեզի մոտ կռիվ է։ Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված եւ այլ վերքերով բուժօգնության է ընդունվել մանկապարտեզի 50-ամյա պահակը: Ըստ տուժածի՝ իրեն ծեծել էին։
Ոստիկանությունից հայտնում են, որ շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները։ Բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա էլ, կեսգիշերն անց, ժամը 00.05-ին, Կարապետ Ուլնեցու 3-րդ փակուղու 6 շենքի մոտից, կասկածանքով բերման են ենթարկել 33-ամյա Էդուարդ Հ․-ին։ Պարզվել է, որ ժ.21.00-ին, Հասրաթյան 1 հասցեի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, Էդուարդ Հ․-ն բռունցքներով ու ոտքերով, լինգով ու դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մարմնին, իսկ նրա ընկերուհին ձեռքերով հարվածել է տուժածի դեմքին։
Ժամը 01.10-ին տուժողից հաղորդում է ընդունվել:
Ժամը 03.15-ին ոստիկանները հաղորդում են ընդունել նաեւ Էդուարդ Հ․-ից։ Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ պահակը շամփուրով հարվածել է իր գլխին՝ պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ընկերուհու անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Հանցագործության գործիք դանակն ու լինգն առգրավված են:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել