Աննա Հակոբյանի հիմնադրամը կարող է բյուջեից գումար դուրս բերելու խողովակ դառնալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ի ասուլիսի ժամանակ մեկուկես ժամից ավելի խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ եւ այդպես էլ չհայտնեց, թե պետական պաշտոնյաներից ովքեր են հանգանակություն կատարել «Իմ քայլը» հիմնադրամին:
«Իմ քայլի նվիրատուների անունները խիստ գաղտնի են պահվում, եւ այս գաղտնիությունը կասկածներ է առաջացնում, որ հիմնադրամը յուրօրինակ քավարան է դարձել հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց համար, որ մեծ հանգանակություններ կատարելով՝ նույնիսկ կարող են ազատվել քրեական հետապնդումից:
Վարչապետի կնոջ հիմնադրամը կարող է բյուջեից փող դուրս բերելու խողովակ դառնալ: Օրինակ՝ մարզպետներին նրբորեն հրահանգվում է, որ իրենք իրենց պարգեւատրեն, ապա գումարները փոխանցեն ԱՆնա Հակոբյանի հիմնադրամին:
Համանման հարցեր ասուլիսի ժամանակ հնչում էին, բայց Աննան անմեղ հայացքով վստահեցնում էր բոլորին, որ հիմնադրամի նվիրատուներին չի էլ ճանաչում, առավել եւս չի տեղեկացել, թե ով ինչքան գումար է փոխանցում:
Մութ խոսակցություններին վերջ տալու համար մենք օրերս հարցում էինք ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին՝ խնդրելով ներկայացնել հիմնադրամի բոլոր նվիրատուների՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ցանկը եւ նրանց հանգանակությունների չափը, թե ով որքան գումար է փոխանցել վարչապետի տիկնոջ հիմնադրամին:
Երեկ ստացանք Հովհաննես Ղազարյանի ոչ թե պատասխանը, այլ մերժումը:
«Տեղեկացնում եմ, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի համաձայն՝ հօգուտ բանկի հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք եւ նույն օրենքի հոդված 5-ի համաձայն՝ ենթակա չեն հրապարակման»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել