«Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը` գործիքը, իսկ Ադրբեջանը` նվերը». Գոբլ
«168 ժամ» թերթը գրում է. «Անպայման չէ ծանոթ լինել բանակցությունների ներկայիս բովանդակությանը՝ հասկանալու համար այն հանգամանքը, որ Մոսկվան ամեն կերպ նպաստում է այս հակամարտության չկարգավորմանը և դա կաներ նաև կարգավորման այնպիսի փաթեթների միջոցով, որոնց իրատեսականությունը շատ ցածր է: Ես մշտապես պնդում եմ, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում գործում է հետևյալ սկզբունքով` Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը` գործիքը, իսկ Ադրբեջանը` նվերը:
Բայց այս սկզբունքը կարող են փոխել իրենք՝ հակամարտող երկրները, ճիշտ, փոփոխված քաղաքականության արդյունքում, և Ռուսաստանն իր հաշվարկները ստիպված վերանայման կենթարկի: Ռուսաստանի շահն է՝ ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում, հենց այդ պատճառով ՌԴ-ն իր երկարատև քաղաքականության միջոցով փորձել է հնարավորինս սեփականաշնորհել Ղարաբաղյան հակամարտությունը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին:
Նա նշել է, որ պատահական չէր, որ դեկտեմբեր ամսին ՌԴ ԱԳ նախարարը խոսում էր Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման մասին՝ հորդորելով հայկական կողմին ևս՝ շտապել բանակցել, պատահական չէր, որ բանակցային սեղանից դուրս մնացին Վիեննայի պայմանավորվածությունները:
«Կարծում եմ` կողմերին փաթեթներ առաջարկելու նախկին փորձերը գուցե շարունակվեն նաև ՀՀ նոր իշխանությունների օրոք»,- ասել է Գոբլը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել