Շահաբաժին եւ պարտատոմսեր՝ «Իմքայլական» Նարեկ Զեյնալյանի հայտարարագրում
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ն. Զեյնալյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաեւ առանձնատուն: Հայտարարագրել է նաեւ «MERCEDES– BENZ GL450 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնում նշված է պարտատոմսերի մասին, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8150000 ՀՀ դրամ եւ 36800 ԱՄՆ դոլար:
Նույն ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 3 500 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 414 000 ՀՀ դրամ: Նշված թվից 67 000 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 347 000 ՀՀ դրամը շահաբաժին է:
Արտարժույթով ստացած եկամուտը կազմել է 3105 ԱՄՆ դոլար, որը եւս շահաբաժին է: Նարեկ Զեյնալ յանը մանակբույժ է, բժիշկ–էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու: Նա Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել