ՀՀԿ–ն հստակեցնում է «ճանապարհային քարտեզը». տեղի է ունեցել փակ քննարկում
«Փաստ» թերթը գրում է.
«Խորհրդարան չանցնելով՝ ՀՀԿ–ն, այնուամենայիվ, փորձում է բավականին ակտիվ քաղաքական կյանքով ապրել. կուսակցությունն իրեն պահում է «գծերի» վրա: Չնայած ՀՀԿ–ականները տապալեցին ԱԺ ընտրությունները, սակայն չեն կարողանում «հանգիստ նստեն տեղները»:
Պարզվում է` կուսակցությունում լուրջ աշխատանքներ են տանում ինչպես ներքին հարցերի հետ կապված, այնպես էլ միջազգային ձեւաչափերում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ–ում մշակվում են տարբեր միջոցառումներով քաղաքական դաշտում «խաղալու» ծրագրեր՝ չսահմանափակվելով Աշոտյան–Շարմազանով «հարվածային դուետով»:
Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նաեւ ՀՀԿ քաղաքական դպրոցի աշխատանքները, ինչպես նաեւ կանոնակարգվել է ԳՄ նիստերի պարբերականությունը: Թերթի տեղեկություններով, բացի ԳՄ նիստերից, տեղի են ունենում նաեւ այլ՝ «կոնֆիդենցիալ» հանդիպումներ:
Մեր ՀՀԿ–ամերձ աղբյուրի փոխանցմամբ, օրերս նման մի հանդիպում է տեղի ունեցել ՀՀԿ–ի բոլոր ժամանակների՝ քաղաքական ակտիվ դերակատարություն ունեցած քաղաքական դեմքերի հետ: Հանդիպումը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: Քննարկվել է քաղաքական դաշտում գործելու «ճանապարհային քարտեզը», եւ յուրահատուկ դերաբաշխում է տեղի ունեցել:
Ըստ թերթի վստահելի աղբյուրի, առաջիկայում վարչապետ Փաշինյանն ու թիմակիցներն իրենց թիկունքում ավելի շատ ու ինտենսիվ են զգալու ՀՀԿ–ի շնչառությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել