Մեկ շաբաթից գործադուլ ենք անելու. ուսուցիչներ
Մի խումբ ուսուցիչներ ահավազանգում են երկար տարիներ դպրոցներում փոփոխություններ չարվելու եւ իրենց իրավունքները ոտնահարելու մասին:
Այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը N 54 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսիներ Գասպարյանն ասաց, որ եթե կառավարությունը չարձաքանքի եւ չլսի իրենց խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են Արհմիությունների կոնֆեդերացիա. «Կոնֆեդերացիային դիմելուց հետո մեկ շաբաթ կսպասենք, եթե կառավարությունը չարձագանքի, ստիպված դիմելու ենք գործադուլի»,-ասաց նա:
Ուսուցիչները ցանկանում են, որ բարձրացվեն իրենց աշխատավարձերը, դասարանները համապատասխանեցվեն աշակերտների թվին, ուսուցիչներն ատեստացիա անցնեն եւ մշակեն գործիքակազմ՝ դպրոցը մաքրելու համար. «35 աշակերտի համար դասարանը պետք է լինի 75 քմ արդյոք սրա կես չափի դասարանում կարո՞ղ ենք ապահովել որակյալ կրթություն»,-ասաց ասուլիսի մասնակից, «Խարիզմա» երիտասարդական ՀԿ նախագահ Արմինե Դավթյանը:
N 196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանն էլ ասաց, որ իրենց աշխատավարձերը չեն բարձրացնում՝ պատճառաբանելով, բյուջեում գումար չկա. «Թվում է, թե բյուջեում փող չունեն միայն ուսուցչի համար, այն հարցին, թ ինչպես է, որ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, ուսուցիչներինը՝ ոչ, պատասխանն ուղաակի ցնցող էր՝ պետական աշխատողները 500-600 հոգի են, դուք՝ ուսուցիչներդ, հազարավոր»,-ասաց նա:
Նա ասաց, որ նման ծանրաբեռնվածությամբ եւ ցածր աշխատավարձով անհնար է ապահովել լավ որակ՝ կրթական համակարգում:
Ուսուցչուհի Լաուրա Գեւորգյանն էլ անդրադարձավ ներառական կրթության հիմնախնդիրներին՝նշելով, որ ԿԳՆ-ն ցանկանում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթությանը, սակայն կան խնդիրներ, որոնք լուծելուց հետո է դա հնարավոր անել. «Արդյոք հնարավո՞ր է նման խտության դպրոցներում ներառական կրթություն ապահովել։ Կամ թող դպչոցներին հանրակրթական երկարօրյա ներառական դպրոցի կարգավիճակ տան, կամ կրթահամալիրի»,-ասաց նա՝ հաբելելով. Որ իրենք բնավ դեմ չեն ներառական կրթությանը։
Ուսուցիչները փոխանցեցին, որ շուրջ տասը տարի իրենց աշխատավարձերը չեն բարձրացել, չեն ստացել 13-րդ աշխատավարձ, այս տարի պարգեւավճար էլ չեն ստացել, միայն Ուսուցչի տոնին ստանում են տասը կամ քսան հազար դրամ պարգեւավճար:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել