Զեյնալյանը չի հերքում, որ այցելել է Ռոբերտ Քոչարյանին
Վերջերս մամուլում լուր էր տարածվել, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է հանդիպել նախարարի հետ: Այսօր Ազգային ժողովում Զեյնալյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ինքն է այն պաշտոնյան, որի հետ հանդիպումից հրաժարվել է անազատության մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ի պատասխան Զեյնալյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց տեղեկությունը. «Եթե ես հայտնեմ պատճառները՝ ինչու է նա մերժել, նշանակում է ես արդեն համաձայնություն եմ տալիս ձեր այն փաստին, որ ես հանդիպել եմ կամ չեմ հանդիպել»։
Զեյնալյանն ասաց, որ հրապարակման ենթակա տեղեկություն չեն իր հանդիպումները ՔԿՀ-ներում՝ հավելելով, որ քրեակատարողական հիմնարկները գտնվում են իր ենթակայության տակ, և նա կարող է այցելել բոլորին ու ծանոթանալ պայմաններին.«Իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, ապա դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ»։ Լրագրողների պնդմանը, թե ամեն դեպքում հրապարակվել է տեղեկություն, Զեյնալյանը արձագանքեց. «Ես ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ, որովհետև այս տեղեկությունը փակ է»։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել