ԵԱՏՄ ավտոմեքենաների ներմուծման մաքսային արտոնությունները կերկարաձգվե՞ն ևս 5 տարով
«Ժամանակը» գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
Եթե այդ օրենքը սկսի գործել, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից մեքենաների արժեքը միանգամից կբարձրանա: Եթե այժմ մեքենաները մաքսազերծվում են ըստ մաքսային արժեքի, ապա այդ դեպքում ըստ շարժիչների աշխատանքային ծավալի: Օրինակ՝ 7 տարեկան և ավելի հին մեքենաները մաքսազերծվելու են խորանարդ սանտիմետրի համար 1,8 եվրոյով: Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի բնագավառում ամենահամեստ հաշվարկներով զբաղված է 15-20 հազար մարդ: Իսկ սա նշանակում է, որ այդքան թվով մարդ կդառնա գործազուրկ:
Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դիմել ԵՏՄ համապատասխան մարմիններին՝ Հայաստանի նկատմամբ կիրառված 5 տարվա արտոնությունը ևս 5 տարով երկարացնելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել