ՔՊ «քասթինգ»-2. Մասնակիցներից մեկն իր տպավորությունն է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին եւ կոչ էր արել քաղաքացիներին իրենց CV-ները եւ մոտիվացիոն նամակները, թե ինչու են ուզում աշխատել եւ ինչ կարող են անել, ուղարկել կառավարություն։ Դրանցից պետք է ընտրեին այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնին։
Մենք տեղեկացանք, որ ստացվել է ավելի քան 2 հազար նամակ եւ CV, որոնցից ընտրվել է 50-ը։ Այս մարդկանց հետ «Քաղպայմանագիր» կուսակցությունն օրեր առաջ «քասթինգ» է անցկացրել։ Ժյուրիի անդամները եղել են ԱԺ պատգամավոր, «Հայկական ժամանակի» նախկին թղթակից Հայկ Գեւորգյանը, վարչապետի նախկին օգնական, այժմ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրը։
Նրանք քննել են պաշտոնի հավակնորդներին։ «Քասթինգն» անցկացվել է քաղաքական եւ հայեցողական բարձր պաշտոնների համար, այդ թվում՝ փոխնախարարների։ Հավակնորդներին հարցրել են տնտեսությունից, Հարկային օրենսգրքի փոփոխություններից, դրանց հանդեպ վերաբերմունքից, հետաքրքրվել են՝ ինչ պաշտոն են նախընտրում եւ այլն։
Մեր զրուցակիցը, ով «քասթինգի» մասնակիցներից է եղել, ասաց, որ տպավորություն է ստացել, թե հարցազրույցն անցկացնողներն այնքան էլ չէին տիրապետում այն թեմաներին, որոնց շուրջ հարցեր էին տալիս, եւ երբ տեսել են, որ իրենց զրուցակիցն ավելի լավ է տիրապետում թեմային, փորձել են արագ ավարտել զրույցը։ «Քասթինգին» մասնակցածները դեռ չեն ստացել պատասխան՝ ընդունվե՞լ է իրենց հայտը, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել