Կոռուպցիոն սկանդալ Պետական վերահսկողական ծառայությունո՞ւմ. Նոր մանրամասներ
Analitik.am- ի տեղեկություններով, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից պետական տենդերներին առնչվող գործընթացում հնարավոր կոռուպցիոն գործարքների հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ փաստերի փաթեթ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ: Մոտ 90 էջանոց փաթեթում առկա փաստերի առնչությամբ ՀՀ ԱԱԾ են հրավիրվել տենդեների հետ առնչություն ունեցող մարդիկ՝ այդ թվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը, ինչպես նաև ՀՀ ՊՎԾ Վերահսկողական վարչության և Գնումների վարչության պետերը: Նշենք, որ վերոնշյալ վարչությունների պետերը հարազատ եղբայրներ են և նշանակվել են Դավիթ Սանասարյանի կողմից:
ԱԱԾ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցեցին, որ ՊՎԾ երկու վարչությունների պետերի՝ Ադյան եղբայրների և պետական գնումներով 30-ից ավել տենդերներ շահած «Զորաշեն» ՍՊԸ-ի հիմնադիրների կապն արդեն հաստատված է. Մոտ 90 էջանոց փաստաթղթերի մեջ կան նաև լուսանկարներ, որտեղ Ադյան եղբայրները և «Զորաշեն» ՍՊԸ-ի հիմնադիրները միասին ընտանեկան խնջույքների են մասնակցում:
Նշենք, որ Ադյան եղբայրները ջնջել են իրենց անձնական էջերը բոլոր սոցցանցերից:
Ըստ մեր աղբյուրի, այս պահին ԱԱԾ-ում քննություն է ընթանում հետևյալ ուղղություններով՝ պարզելու համար, թե ինչպե՞ս է ստացվել, որ հարազատ եղբայրները զբաղեցրել են Պետական վերահսկողական ծառայության երկու վարչությունների պետերի պաշտոնները , արդյոք իրենց հնարավոր հանցանք պարունակող գործողությունները կատարել են սեփական նախաձեռնությամբ, թե՝ ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հանձնարարությամբ:
Հավելենք, որ եթե քննությամբ ապացուցվի, որ Ադյան եղբայրների գործողություններում կա հանցակազմ, և նրանք գործել են Դավիթ Սանասարյանի հովանավորչությամբ, ապա գործում կներգրավվի նաև Դավիթ Սանասարյանն անձամբ, ինչքան էլ վերջինս հայտարարում է, թե ձերբակալվողի դեմք չունի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել