Բանակի պարենավորումը հանձնվում է մասնավորին
Կառավարությունը ՀՀ զինված ուժերի պարենավորումը մասնավոր գործընկերոջ է պատվիրակում: Նման որոշում կառավարությունը կայացրեց փետրվարի 21-ի նիստում։
Ծրագիրն առնվազն պետք է ներառի.
ա. ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում և այդ աշխատանքների իրականացման ժամանակահատվածում պարենավորման գործընթացի անխափանության ապահովում.
բ. տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում ու փոխարինում ժամանակակից միջոցներով.
գ. օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում.
դ. սննդի գծաշարային բաշխում (ըստ հնարավորության), պարենավորման կազմակերպում դաշտային պայմաններում, ինչպես նաև առաջնագծում (ըստ հնարավորության), ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում.
ե. սանիտարահիգենիկ միջոցառումներ.
զ. գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանում և նորերի ստեղծում, գոյություն ունեցող աշխատատեղերի միջին աշխատավարձերի համեմատ աշխատավարձերի աճի ապահովում.
է. պայմանագրի կատարման ապահովագրություն պայմանագրի գնի 10%-ի չափով, վերանորոգման աշխատանքների կատարման ապահովագրություն վերանորոգման օբյեկտի ամբողջ արժեքով, աշխատակիցների կյանքի և առողջության ապահովագրություն դժբախտ պատահարներից, փոխադրող միջոցի և փոխադրվող բեռի ապահովագրություն և այլն։
Ծրագիրն իրականացվում է մինչև երեք տարի ժամկետով, առնվազն երեք տարբեր գործընկերների միջոցով՝ յուրաքանչյուրի հետ ոչ ավել քան 8000 զինծառայողների համար։
Համաձայն հիմնավորման, ներկայում սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի են դարձել խնդիրները, որոնք պայմանավորված են սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով: Մասնավորապես՝ նախարարությունը կազմակերպում է սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չեն կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն: Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է նաև Զինված ուժերում ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով:
Որպես խնդրի ճիշտ լուծում, ուսումնասիրելով նաև տվյալ ոլորտում միջազգային պրակտիկան, նախատեսվում է կոնսոլիդացնել նշված առանձին օղակները, որը հնարավոր է միայն պարենավորման կազմակերպումը մասնավոր անձին պատվիրակելու միջոցով:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել