Պայթյուն եւ հրդեհ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքում՝ Պարույր Սեւակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սենյակում (մոտ 30 քմ)՝ օդահեռացուցիչ սարքավորման (մոտ 5 քմ) մեջ, տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Դեպքի վայրում քիմիական նյութի արտահոսք չի հայտնաբերվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:02-ին:
Ամբողջությամբ այրվել է սարքավորումը, տեղաշարժվել եւ մասամբ վնասվել են պատուհանները (2 հատ` յուրաքանչյուրը 4 մ երկարությամբ): Տուժածներ չկան:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել