Սննդամթերքի կեղծման համար արտադրողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի
Սննդամթերքի կեղծման համար արտադրողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Փետրվարի 21-ին «Կաթնամթերքի հայկական շուկայում առկա խնդիրների բացահայտումը եւ դրանց լուծման ուղիները» քննարկման ժամանակ այս մասին ասաց Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Նրա կարծիքով, եթե ընտրությունների արդյունքների կեղծման համար քրեական պատիժ է սահմանվում, ապա աննդամթերքի կեղծման համար առավել եւս պետք է համապատասխան պատիժ նախատեսվի:
«Նախանցյալ օրը խորհրդարանում ես առաջարկեցի աննդամթերքի կեղծման համար քրեական պատասխանատվություն սահմանել: ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում քննարկումներ են անցկացվել: Հարկավոր է մեխանիզմներ սահմանել, որոնք գոործում են օրինակ Եվրոպայի երկրներում, որտեղ կեղծումների համար ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում է նախատեսվում: Նման կոշտ միջոցները գուցե մեր երկրի համար դեռ վաղ են, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել արտադրողների պատասխանատվության բարձրացման համար», - ասաց Ավետիսյանը:
Պաշտոնյան ընդգծեց, որ հարկավոր է հավասարակշռություն ստեղծել արտադրողի եւ սպառողի շահերի միջեւ:
Արտադորողը պետք է պիտակի վրա նշի արտադրանքի կազմությունը՝ սպառողին մատչելի տեղեկատվություն տրամադրելով:
«Սպառողին հարկավոր է հնարավորություն տալ ընտրել՝ ցանկանում է բնական կաթնամթերք գնե՞լ, որը թանկ արժե, թե՞ բուսական յուղի ավելացմամբ արտադրանք, որն ավելի էժան է», - պարզաբանեց նա:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել