Ցածր կենսաթոշակ ստացած թոշակառուներին հավելյալ գումարներ կվճարվեն
Կառավարությունը որոշեց անհետաձգելի կարգով հաստատել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը։ Օրենքին կտրվի հետադարձ ուժ։
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հրատապ կարգով ուղարկվեց Ազգային Ժողով։
Նման որոշում կայացվեց այսօր, կառավարության նիստում։ Որոշումն ընդունվեց առանց քննարկման։
Կբարձրանա՞ն արդյոք աշխատավարձերը և կենսաթոշակները. պարզաբանում է տնտեսագետը
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված օրենքի նախագծից պարզ է դառնում, որ օրինագծի հիմնական նպատակն աշխատանքային և զինվորական կենսաթոշակների նվազագույն շեմ սահմանելն է։
Շեմը հավասարեցվում է Հայաստանում 2019թ.–ի հունվարի 1-ից հաստատված նվազագույն կենսաթոշակի չափին։
Հիշեցնենք` 2018թ.–ին կառավարությունը որոշում ընդունեց բարձրացնել նվազագույն կենսաթոշակներն ու նպաստները աղքատության պարենային գծից և նվազագույնը սահմանել 25 000 դրամ։
Այս որոշումն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից, որից հետո ստեղծվել է իրավիճակ, երբ աշխատանքային ստաժ ունեցող որոշ թոշակառուների կենսաթոշակն ավելի ցածր է, քան ստաժ չունեցող նպաստառուների նպաստի չափը:
Հետևաբար, կառավարությունն առաջարկում է օրենքին տալ հետադարձ ուժ և նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակներն ավելացնել 2019 թվականի հունվարի 1-ից: Օրենքի ընդունումից հետո կվերահաշվարկվեն ս.թ. հունվարի 1-ից հետո վճարված կենսաթոշակները և թոշակառուներին կվճարվի տարբերությունը։
Կառավարությունը որոշեց օրենքի նախագիծը համարել անհետաձգելի և քննարկել ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստում:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել