Մյուս շաբաթ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է հանդիպում ոստիկանապետի հետ
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Սա սպասվելիք հանդիպումներից առաջինն էր: Արսեն Թորոսյանն ու Հակոբ Արշակյանն են նախաձեռնության հեղինակները, իսկ նպատակն օրենսդիրի հետ օրակարգային խնդիրները քննարկելն է, պատգամավորներին հետաքրքրող հարցերին պատասխանելը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրել է քննարկված հարցերը:
«Նպատակը մի քանիսն էին. առաջինը՝ ներկայացնել խնդիրները, որոնք առկա են ոլորտում, այս պահին առողջապահության ոլորտում օրենսդրական ինչ նախաձեռնություններ են մշակել, ինչպես նաև ոլորտի խնդիրներին ծանոթանալով հասկանալ, թե օրենսդրական դաշտում ինչ կարող են անել, հասկանանք մեր անելիքը՝ որպես օրենսդիրներ»:
Մակունցը վստահեցրել է, որ առաջիկայում դարձյալ կլինեն հանդիպումներ, իսկ այսօր քննարկել են «Ծխախոտի իրացման, սպառման և սահմանափակումների մասին» օրենքում սպասվող փոփոխությունները:
«Այս պահին կան հակածխախոտային նախաձեռնություններ, դրանց մասին է քննարկում եղել, առաջիկա անելիքները կանենք, հետո էլի պարբերաբար կապ կհաստատենք: Հարց բարձրացվեց օրենսդիրների կողմից, քննարկել ենք քաղաքացիների վրա ազդեցության հետևանքները»,- ասաց Մակունցը:
Հարցին, թե ինչո՞ւ պատգամավորներն օրենքի փոփոխությունների սոցիալ-տնտեսական բաղադրիչներին չեն անդրադարձել, Մակունցը պատասխանեց.
«Սա միայն նախագծի մասին չէր խոսքը, բովանդակությունն էր քննարկվում, երբ առանձին հարցը կներկայացվի խորհրդարան, այն ժամանակ առանձին կքննարկենք թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական առումներով»:
Հարցին, թե ի՞նչ հանդիպումներ են նախատեսվում առաջիկայում, Մակունցը պատասխանեց, որ այլ նախարարների հետ նախատեսված են, նաև չհերքեց ոստիկանապետի հետ սպասվող հանդիպումը:
«Մյուս շաբաթ նախատեսում ենք ոստիկանապետին հրավիրել, պարզապես գործուղումներ ունենք, նախընտրելի է, որ շատ պատգամավորներ ներկա լինեն»,- ասաց նա:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել