Նախարարը «լայվ» է մտել Կիլիկիա ակտոկայանի զուգարաններից
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան եւ ներկայացրել այնտեղի վիճակը:
Նա ներկայացրեց իր տպավորությունները` նշելով, որ որդեգրել են ազնիվ լինելու եւ իրերը իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծման նախաձեռնություններով հանդես գալու քաղաքականություն:
«Մենք որդեգրել ենք իրերն իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծմամբ նախաձեռնություններով հանդես գալու»,-ասել է նա:
Նախարարն անդրադարձել է ավտոկայանի զուգարանների անմխիթար վիճակին՝ նշելով. «Առաջին տպավորությամբ ուզում եմ ասել, որ խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Միանգամից զգացվում է, որ ընդհանրապես որեւէ աշխատանք տասնյակ տարիների ընթացքում չի արվել եւ ուղղակի անհնար է որեւէ կերպ օգտվելը այդ ամեն ինչից: Մենք շատ գործուն ջանքեր ենք թափելու, որ մարդկային նորմալ վիճակ ստեղծվի»:
Հակոբ Արշակյանը նկատեց, որ այստեղ նաեւ պետք է նորմալ ջեռուցվող սպասասրահներ լինեն, որ մարդիկ կարողանան նորմալ օգտվել. «Պետք է տոմսերի գնման համակարգ լինի, վարորդների սպասարկման, քաղաքացիների համար նորմալ սպասելու տաք սենյակներ: Բայց ինչպես տեսնում եք, այստեղ դռները բաց են, որովհետեւ ոչ մի տեսակի ջեռուցում չկա ներսում: Մի քանի նստարաններն դրված, որտեղ անհնար է նստելը, որովհետեւ շատ ցուրտ է»:
Նա վստահություն հայտնեց, որ ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է ապահովել արժանապատիվ իրավիճակ:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել