Դիանա Գասպարյանը կտրել էր ծեր տատիկ-պապիկին տրվող ամենօրյա 1 հացը
Մամուլում կայծակնային արագությամբ տարածվեց այն տեղեկությունը, թե Էջմիածնի կին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել: Բոլորի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ով է իրականում ստորագրահավաքի կազմակերպիչը:
ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ կազմակերպիչն Էջմիածնի բնակիչ Կարինե Մարտիրոսյանն է, որը նախկինում մեզ հետ զրույցում հայտարարել էր` Ամանորից հետո նոր փաստեր է ներկայացնելու Գասպարյանի դեմ և պայքար է սկսելու:
«Արդեն շուրջ 20 օր է՝ իմ նախաձեռնությամբ ստորագրահավաք ենք սկսել, որով պահանջում ենք Դիանա Գասպարյանի հրաժարականը: Էջմիածնեցիների մեծ մասը դժգոհ են իրենից ու չեն ուզում նրան տեսնել քաղաքապետի աթոռին»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ իրենք դիմել են նաև ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն. «Տեղակալների հետ եմ խոսել, նրանք ողջունել են մեր քայլը, երևի իրենք էլ են Գասպարյանի մասին որոշ բաներ լսել: Պարոն Փաշինյանի աշխատակազմի անձնակազմից էլ են ասել մեզ, որ եթե 4000 ստորագրություն ունենանք, վստահաբար կարող ենք ներկայացնել ու կշիռ կունենա դա»:
Մեր զրուցակցի խոսքով՝ Դիանա Գասպարյանն իր մոտ չի ընդունում այն մարդկանց, որոնք դիմում են սոցիալական հարցերով. «Ում իմանում են, որ սոցհարցով է, թույլ չեն տալիս բարձրանա Գասպարյանի մոտ, բոլորը դժգոհում են, ոչ մի հարգանք չկա սեփական բնակիչների հանդեպ: Նա անգամ Գրիգորյանների հետ աշխատած մարդկանց հեռացնում ու իր մարդկանց է տեղավորում աշխատանքի, անգամ աղբի հետ աշխատող մարդկանց է հեռացրել ու իր մտերիմներին բերել, թե այդ մարդիկ իրեն ի՞նչ էին արել, որ օրվա հացից է կտրել: Բողոքները շատ են, մարդիկ կանալիզացիաներից են բողոքում, որ ուշադրություն չի դարձնում քաղաքապետը ու խնդրով չի զբաղվում, մաքրությունից, մթնոլորտից, վերաբերմունքից»:
Կարինե Պետրոսյանը մի ուշագրավ տեղեկություն ևս հայտնեց. «Ախր մեկը չէ բողոքը. այս քաղաքապետն անգամ Բաքվի թաղամասի մի ընտանիքի՝ տատիկ-պապիկի հացն է կտրել, որոնց օրական մեկ հատ տալիս էին նախկինում: Տատիկն ինձ էր դիմել, ես աղմուկ բարձրացրի ու հաջորդ օրը քաղաքապետարանից մի հաց էին բերել որպես ձեռք առնելիք, կիսել ու ամեն մեկին մի կտոր տվել հեգնելով, որից հետո զանգահարել էին ու զայրացել այդ ծերերի վրա, թե ինչու են բարձրաձայնել եղածի մասին: Մի քանի օր հետո խնդիրը լուծվել է իմ պայքարի շնորհիվ»:
Մեր այն դիտարկմանը, թե ինչու է իր վրա վերցրել ստորագրահավաքի պատասխանատվությունը, Պետրոսյանը նշեց, որ չէր անի դա, եթե չհանդիպեր Դիանա Գասպարյանին, ու անձամբ չզգար վերջինիս վերաբերմունքն առ քաղաքացի. «Նա նույնիսկ խոսելու ձև չգիտի, իմիջաիայլոց, վերաբերմունքն ու արհամարհական կեցվածքը շատ վիրավորական է: Ես նաև գիտեմ, որ այն մարդիկ, որոնք նախկինում սատարում էին Դիանա Գասպարյանին, այժմ միանալու են կազմակերպված ստորագրահավաքին և դուրս են գալու իր դեմ»:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել