«Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Բժիշկ Գնունին՝ իր տան գողության մասին
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տան գողությունը երեկոյան ժամերին է եղել, տանը մարդ չի եղել։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։
«Տունը թալանել են, մինչ ես հիվանդների գլխին կանգնած նրանց կյանքն էի փրկում»,–նշեց բժշիկը։
Նրա խոսքով՝ գողերը տարել են թանկարժեք իրեր, իսկ տանը մեծ գումար չի ունեցել պահած, տունը խառնել են, տակնուվրա են արել. «Ինչը տեսել են թանկարժեք է, վերցրել ու տարել են, գումար չեն տարել, եթե նույնիսկ տարել են, փոքր գումար է եղել, այն առօրյա գումարը, որ ամեն մեկի տանը կա»։
Հարցին՝ իսկ ի՞նչ թանկարժեք իրեր են տարել, Անատոլի Գնունին նշեց, որ դեռ հստակ չի կարող ասել, քանի որ տունը տակնուվրա է արված, սակայն մանրամասնեց՝ ոսկեղեն են տարել։
Նա նկատեց՝ նախկինում իր տան գողության դեպք չի արձաագրգրվել, ապա հավաստիացրեց՝ ինքը համեստ ապրող մարդ է. «Ի՞նչ ունեմ ես, որ ինչ էլ տանեն, ես համեստ ապրող մարդ եմ, մեր ազգի կողքին միշտ կանգնած, կաշառք չվերցնող։ Մեկը թող հայտնվի ու ասի՝ ինձ կաշառք է տվել, տեսնեմ էլի իրեն»։
Տունը, բժշկի խոսքով, պղծել են. «Եթե օտար մարդ է մտել, իր ոտքերով ու ձեռքերով կեղտոտել է, զզվելդ գալիս է արդեն»։
Նա դժվարացավ կասկածյալներ մատնանշել, սակայն շեշտեց. «Եթե համաներում չհայտարարեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրը ավելի խաղաղ կլիներ»։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ գողություն կատարած անձը (անձինք) արդեն իսկ փորձված է եղել գողությունների մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացել են, ներս են մտել եւ հափշտակել գումար: Բնակարանը պատկանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել