«Էդ ի՞նչ մի լուրջ բան են քննարկել, որ…». Ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցում ֆրակցիայի նիստերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվելը հիվանդանոցում պառկած է. Սասուն Միքայելյանը գնալո՞ւ է հանդիպելու ԵԿՄ երկար տարիների ղեկավարին, իր պատերազմական ընկերոջը՝ հարցրինք ապագա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին։ «Ես իրեն առողջություն եմ ցանկանում. չեմ ժխտում, որ ինքը մեր պատերազմական ընկերն է…»:
Իսկ որ Ձեզ համեմատում են նրա հետ` բիզնեսի, որդու քաղաքապետ լինելու մասով… «Մի տարի-երկու տարի հետո դուք կտենաք, թե ինչ վիճակում է «Երկրապահը», ինչ վիճակում՝ Հրազդան քաղաքը, էդ վախտ կխոսենք»:
Իսկ Արամ Սարգսյանի հետ հանդիպո՞ւմ եք։ «Միշտ։ Մենք հարաբերություններ ունենք` շատ բարձր մակարդակով, ես որեւէ բարոյական իրավունք չունեմ էդ ընտանիքի հետ որեւէ ուրիշ կերպ պահեմ ինձ։ Ես մինչեւ էս հայտարարել եմ, որ եթե Արամ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, մենք երբեք իրար հետ չենք մրցելու, ես իմ թեկնածությունը երբեք չեմ դնի. առաջինն Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի դնում։ Գիտեմ մե բան՝ Արամը պտի ըլնի ԵԿՄ վարչության անդամ, ու ես ամեն բան պտի անեմ դրա համար»:
Սասուն Միքայելյանը կարծես ընդդիմադի՞ր է «Իմ քայլ»-ում։ «Սասուն Միքայելյանը միակ մարդն է «Իմ քայլ»-ում, որ ընդդիմադիր չէ»: Իսկ ինչո՞ւ ֆրակցիայի նիստերին չեք մասնակցում։ «Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. լուրջ հարց ըլնի, իհարկե, կմասնակցեմ, էլ մի՛ թուլ տեղս բռնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել