Քաղաքական քննարկումների նոր հարթակ
Փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» հավաք-հանդիպումը։ Քննարկման արդյունքում մասնակիցները հանգել են այն եզրակացությանը, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն է, որը պետք է ապահովի կառավարման մոդելի վերանայումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, ժողովրդավարական ազատությունների ապահովումը և արդյունավետ, արդարացի կառավարումը: «Քաղաքական լիգայի» նախաձեռնող Նարինե Մկրտչյանին հարցրինք, թե ովքե՞ր են ներկա եղել հանդիպմանը, և այլ կարծիքներ եղե՞լ են քաղաքական օրակարգի առաջնային խնդրի վերաբերյալ․
««Քաղաքական լիգան» կուսակցություն չէ, կուսակցական կառույցին համապաատասխան մեխանիզմներով չէ, որ կազմակերպում է իր գործունեությունը: Յուրաքանչյուր քննարկմանը կարող են գալ տարբեր մարդիկ՝ ըստ առաջարկվող օրակարգի և նախապատվությունների: Սա ազատ պլատֆորմ է, որի կազմակերպական սկզբունքը կամավորությունն է: Բացի այդ, Լիգան դեռ ձևավորման փուլում է, ամեն ինչ դեռ նոր է սկսում: Քաղաքական օրակարգ առաջարկող, քաղաքական միջավայր ձևավորելուն միտված նման նախաձեռնություն չի եղել: Հայաստանի քաղաքական իրականության մեջ թերևս Լիգան առաջինն է իր նպատակներով, կազմակերպական և գործունեության սկզբունքներով: Փետրվարի 17-ի հավաքին ներկա էին մեկ տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ: Սկսում է աշխուժանալ նաև Լիգաի ֆեյսբուքյան էջը: Առաջիկայում «Քաղաքական լիգայի» նախաձեռնությամբ նախատեսում ենք կազմակերպել քննարկում նոր Սահմանադրության հիմնադրույթների շուրջ, որին հրավիրելու ենք սահմանադրագետների, հասարակական-քաղաքական գործիչների։ Կային այլ առաջարկներ: Մասնավորապես, առաջարկ եղավ քաղաքական օրակարգի համար առաջնահերթություն համարել գիտական քաղաքականության, Հայաստանի և հայ ժողովրդի գիտական ներուժը լավագույնս օգտագործելու խնդիրը: Դա, իհաիկե, քաղաքական օրակարգի կարևոր խնդիր է, միաժամանակ կա պետական շինարարության, քաղաքական նոր համակարգի, հասարակական նոր հարաբերությունների, ժողովրդավարական հաստատությունների ապահովման առաջնահերթություն, որը պետք է լուծի նոր ժամանակներին համահունչ նոր Սահմանադրությունը: Այդ իսկ պատճառով օրակարգի այս հերթականությունն ընդունվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Նարինե Մկրտչյանը։
Որոշում կայացվել նաև «Քաղաքական լիահի» շրջանակներում ձևավորել Քաղաքական քննարկումների ակումբ: Տեղեկացանք, թե ովքեր են եղել ակումբի ձևավորման նախաձեռնողները։
« Քաղաքական քննարկումների ակումբը ձևավորվելու և գործելու է «Քաղաքական լիգայի» շրջանակներում: Նախաձեռնողներն են «Եվրոպական ծրագրեր» հիմնադրմաի տնօրեն Ատոմ Մխիթարյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը»:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել