100 կալանավոր պատրաստվում է հացադուլ սկսել, սա խայտառակություն է. բողոքի ակցիա կառավարության մոտ
Նուբարաշեն ՔԿՀ–ում հացադուլ իրականացնող անձանց հարազատներն այսօր՝ փետրվարի 18-ին, բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք հանդիպում ենք պահանջում Փաշինյանի հետ կամ մի մարդու հետ, ով կապ չունի հին ղեկավարության հետ։ Մեզ նոր հրավիրեցին ներս, ջուր են ծեծում, ժամանակ են մեռցնում չգիտեմ ինչի համար։ Հիմա մենք վարչապետի հետ հանդիպում ենք պահանջում, որ իմանանք, թե պարոն Մարուքյանն ու տիկին Զոհրաբյանը բարձրացրել են այս հարցը՝ 1 օրը 1.5 օր դարձնելու համար։ Դա վերաբերում է 2004 թվականից 2018 թվականին գտնվել են ՔԿՀ–ներում, որոնք ավելի վատ են եղել, քան ֆաշիստական կոնցլագերներն են եղել»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցներց մեկը։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ 100 կալանավոր պատրաստվում է հացադուլ սկսել եւ դա խայտառակություն է լինելու։
Ակցիայի մասնակիցները ասացին, որ այնքան են պայքարելու մինչեւ հասնեն նրան, որ 1 օրը 1.5 հաշվելու մասին նախագիծն ընդունվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հացադուլ հայտարարած 5 անձանցից երկուսը կալանավորներ են։ Նրանք դժգոհում են իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերից։ Նշենք, որ Փետրվարի 11 –ին հացադուլ է հայտարարել նաև դատապարտյալներից մեկը։
Փետրվարի 12–ից անժամկետ հացադուլ են հայտարարել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր–Սահակյանը և Արամ Խաչիկյանը։ Տեր Սահակյանը պահանջում է հանդիպում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, իսկ Խաչիկյանը պահանջում է վերաբացել իր նկատմամբ քննված քրեական գործը։ Երկուսն էլ դժգոհ են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել