Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը Նա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետից Բուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ին Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph «Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորին Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ Ղրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի Փեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքներըԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինի
Մամուլ

Կստացվի՝ լավ, եթե ոչ՝ մեղավորն այլևս հայտնի է

«168 Ժամ»-ը գրում է․ «Կառավարությունն իր համար արդարանալու միջոց է գտել` հռչակած տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը դնելով հասարակության վրա։ Եթե կստացվի՝ լավ, եթե ոչ` մեղավորն այլևս հայտնի է։

«Թող ամեն քաղաքացի ասի՝ ՀԴՄ կտրոն խփել-չխփելու հետ կապված իր դիրքորոշումն ինչպիսին է լինելու, և ես կասեմ՝ ինչ է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքում,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը` հավելելով,- Եթե քաղաքացին էլի ասելու է՝ ՀԴՄ կտրոն մի տուր կամ մի խփի, ինձ պետք չի, կամ նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խանութներում շարունակելու են այդ գործելակերպը, ոչ մի բան էլ չի ստացվելու: Մենք էլի մեր խեղճության մեջ տապակվելու ենք, ասելու ենք՝ դե, կառավարություն, բա ինչի՞ այս հարցն այսպես չլուծեցիր»։

Որ ՀԴՄ-ների դերը տնտեսության մեջ և հատկապես ստվերային շրջանառությունների բացահայտման գործում մեծ է, կասկած չկա։ Բայց կտրոն տրամադրել-չտրամադրելը վերահսկելը ոչ թե քաղաքացու, այլ կառավարության պարտականությունն է։ Ու կառավարությունն է պատասխանատու նրա համար, որ կտրոն չեն տրամադրում։ Դրա համար մի հսկայական կառույց է գործում՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի։

Այնպես որ, տնտեսական հեղափոխության արդյունքները կախված են ոչ թե՝ քաղաքացուց, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, այլ՝ կառավարության լավ կամ վատ աշխատանքից։ Ու պետք չէ պատասխանատվությունը դնել քաղաքացիների վրա` փորձելով այդ կերպ արդարացնել սեփական անգործությունը։

Խնդիրը ոչ թե քաղաքացիների վարքի կամ մտածողության փոփոխության, այլ կառավարության աշխատանքի մեջ է։ Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ կտրոն չտրամադրելը պարզապես ձեռնտու չլինի։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այդ երևույթից։ Երևույթ, որն իսկապես լուրջ խնդիր է դարձել։

Առևտրի և ծառայությունների ոլորտում մեծ չափերի հասնող ստվերային շրջանառություն կա։ Երբեմն այն կազմում է ընդհուպ մինչև 60-70 տոկոս։ Կան բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք ընդհանրապես կտրոն չեն տրամադրում։

Սա խնդիր է, որից տուժում է մի կողմից՝ երկրի մրցակցային միջավայրը, մյուս կողմից՝ պետական բյուջեն։ Դրա համար գործող քաղաքական իշխանությունը ժամանակին մեղադրում էր նախկիններին։ Բայց ի՞նչ է արել ինքն իշխանափոխությունից հետո՝ անցած 9-10 ամիսներին, այս վիճակը շտկելու համար։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե իր կոչերով կամ հայտարարություններով կարող է այս խնդիրը լուծել, ապա չարաչար սխալվում է։

Զարմանալի է, որ կառավարությունը մտածում է ոչ թե երևույթի դեմ պայքարելու մեխանիզմներ ստեղծելու, այլ իր համար արդարացումներ գտնելու մասին։ Կասկած չկա, որ վաղվա ձախողումների դեպքում մեղադրվելու են քաղաքացիները, որ պատշաճ չարձագանքեցին կառավարության առաջարկությանը։

Այն, ինչ մտադիր է անել կառավարությունը ՀԴՄ կտրոններ չտրամադրողների դեմն առնելու համար, երբեք էլ չի կարող ցանկալի արդյունք տալ։

Ինչպես հայտնի է, ժամանակին այդ նպատակով տարբեր մեխանիզմներ կիրառվեցին՝ սկսած որոշակի ֆինանսական փոխհատուցման տրամադրումից՝ մինչև վիճակախաղի կազմակերպում։ Սակայն ինչ-որ պահից կառավարությունը հրաժարվեց այդ մտքից։ Բայց ոչ նրա համար, որ խնդիրը լուծվեց, այլ նրա համար, որ սպասելիքները չարդարացան։

Արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին ակնկալվում էր։ Այլ կերպ, թերևս, չէր էլ կարող լինել։

Խնդիրը ոչ թե շրջանառությունները միտումնավոր ցույց չտալու և ՀԴՄ կտրոն չտրամադրելու, այլ դրա հետևանքների մեջ է։ Հարկային գործող բեռն այնպիսին է, որ շրջանառություններն ամբողջությամբ բացահայտելու դեպքում մարդիկ կանգնելու են փաստի առջև և ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը։

Թերևս, այդ հանգամանքն էլ պարտադրում է բոլոր հնարավոր և անհնարին ճանապարհներով խուսափել ՀԴՄ կտրոն տրամադրելուց։ Ու որքան էլ դա երբեմն թանկ է նստում տնտեսվարողների վրա, միևնույն է՝ նրանք չեն հրաժարվում այդ գործելաոճից։ Բայց այնպես չէ, որ հաճույքով են անում։ Այլ կերպ պարզապես հնարավոր էլ չէ։ Հարկային օրենսդրությունը պարտադրում է այդպես աշխատել։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը չէ, ով ուզում է՝ լինի, չի կարող պարտադրել հարկատուներին ՀԴՄ կտրոն տրամադրել։

Իհարկե, սա չի նշանակում, թե խնդիրը լուծում չունի։ Պարզապես պետք է վերանայել հարկային քաղաքականությունը և դնել այնպիսի մեխանիզմներ, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելը դառնա աննպատակահարմար։

Դրա համար հարկավոր է ոչ թե քաղաքացուն դարձնել հսկիչ, այլ՝ գործուն մեխանիզմներ ստեղծել՝ մի կողմից՝ հարկային բեռի թեթևացման, մյուս կողմից՝ հսկողական խիստ միջոցների կիրառման ուղղությամբ։ Եթե կառավարությունն իսկապես ուզում է արդյունքի հասնել, այլ տարբերակ պարզապես չունի։

Մտահոգությունները, որ սովորաբար հարկային բեռի թուլացման դեպքում ի հայտ են գալիս՝ կապված պետական բյուջեի մուտքերի հետ, ոչնչով չեն կարող արդարացված լինել։ Այսպես կոչված, մասշտաբի էֆեկտը կփոխհատուցի բոլոր ֆինանսական կորուստները՝ չհաշված տնտեսական արդյունքները։ Պարզապես պետք է մտնել այդ ռիսկի տակ, եթե կառավարությունը մտադիր է գնալ հեղափոխական ճանապարհով։ Առավել ևս, որ տնտեսական հեղափոխության արդյունքները, ինչպես ասում է վարչապետը, կապված են ՀԴՄ կտրոնների տրամադրման-չտրամադրման, այլ կերպ ասած, ստվերային շրջանառությունների բացահայտման հետ։

Ստվերային տնտեսությունը Հայաստանում բավական ընդգրկուն է։ Տարբեր գնահատումներով՝ այն հասնում է 30-40 տոկոսի։ Իշխանափոխությունից հետո այստեղ շատ բան չի փոխվել։ Ստվերը կրճատելու ուղղությամբ կառավարության քայլերը դեռևս նշանակալի արդյունք չեն տվել։ Այս տարվա պետական բյուջեում ևս մեծ ակնկալիքներ չկան»։