23-ամյա միլիոնատեր դատախազի հարցեր առաջացնող կենսագրությունը
Դատախազությունում այն համոզմանն են, որ երբ հանրությունը պարզաբանում է պահանջում, թե ինչու է 23-ամյա միլիոնատերը, որի հայրը ՊԵԿ ղեկավարի տեղակալն է, նշանակվել կայազորի դատախազ, ապա դա անհարկի շահարկում է:
Այսուհանդերձ, քանի որ Հարություն Մաշադյանի՝ կայազորի դատախազության դատախազի պաշտոնում նշանակման հանգամանքների թեման, ըստ դատախազության, անհարկի շահարկվում է, որոշել են հանդես գալ պարզաբանմամբ:
Եւ այսպես, Հարություն Մաշադյանը ծնվել է 1995-ին․։ Եւ չգիտես ինչու 95-ին ծնված երեխան դպրոցը հաջողացնում է ավարտել 2010-ին, այւն դեպքում, երբ իր տարեկիցները դա արել են 2012-ին:
Հարց՝ ինչ հանգամանքներում է Հարություն Մաշադյանը հաջողացրել դպրոցն ավարտել 15 տարեկանում:
Ըստ դատախազության, Մաշադյանը 2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին։ Հիմա հանրությունը ցանկանում է իմանալ, թե որտեղ է իր ծառայությունն անցկացրել այս հրաշք երիտասարդը:
Ցանկալի կլիներ, եթե հրապարակվեր նաեւ թե որտեղ է ծառայել այս սուպերերիտասարդը, որին 23 տարեկանում վստահել են դատախազի պաշտոնը:
Մաշադյանը մագիստրատուրայում չի սովորել, պարզապես 2017թ-ին «սահմանված կարգով» ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում, իսկ 2017-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։
Ընդամենը կես տարի հետո՝ 2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։
Եւ հետաքրքիրն այն է, որ դատախազությունը պնդում է, որ Մաշադյանին չի վերաբերում 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու օրենսդրական ընդհանուր իրավադրույթը:
Իսկապես, գործ ունենք սուպերերիտասարդի հետ, որը «նոր» Հայաստանում դրսեւրովելու նոր հնարավորություն ստացավ:
Հենց այս ընտանիքը իրենց գլխից կարողացել է հանել աղքատությունը: Հայրը միլիոնատեր եւ ՊԵԿ նախագահի տեղակալ, որդին 23 տարեկան, դատախազ եւ միլիոնատեր: Իրոք, հրաշքներ լինում են:
Եւ ամենակարեւոր հարցը՝ որտեղից այդքան գումար 23-ամյա երիտասարդին, որը բիզնեսով չի զբաղվել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել