Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով
Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակով։ NEWS.am-ի տեղեկատվությամբ՝ օրերս սկսվել է առաջնագծի զորամասերի համալրումը հայրենական արտադրության կատարելագործված ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով։
Արդիականացված թռչող սարքն ունի թռիչքային եւ հետախուզական լայն հնարավորություններ։ Սարքի վրա գտնվող համակարգերը կառուցված են տարրերի նորագույն բազայի հիման վրա եւ ներառում են՝ ցածրաղմուկ շարժիչ, հզոր պրոցեսոր, GPS ընդունիչներ, իներցիալ նավիգացիոն համակարգ, հեռաչափման տվյալների մշակման համակարգ, իրական ժամանակի գեոտեղեկատվական համակարգ։ Անօդաչու սարքը կարող է հանդերձավորվել հայրենական արտադրության որակյալ ջերմացուցիչով։ Նորմալ արագությունը կազմում է 100-130 կիլոմետր ժամ, իսկ թռիչքի առավելագույն ժամանակը՝ մինչեւ 4 ժամ։ Այսինքն՝ մեկ թռիչքի համար անօդաչու սարքը կարող է կտրել 400-500 կիլոմետր։ Թռիչքը կարող է կառավարվել նաեւ ավտոմատ ռեժիմով՝ ըստ նշակետերի։ Օպերատորի հետ կապի առավելագույն հեռավորությունը 10 կիլոմետր է։ Անհրաժեշտության դեպքում հետախուզությունը կարող է վարվել նաեւ հակառակորդի տարածքի խորքում՝ 150-200 կիլոմետրի վրա։
АРМИ-55М-ը կփոխարինի նախորդին, որը լավ էր դրսեւորել իրեն թե՛ քարտեզագրական եւ թե՛ հետախուզական նպատակներով կիրառվելիս։ Ներկա պահին ինտենսիվ աշխատանքներ են տարվում նոր սերնդի անօդաչու թռչող սարքի, այդ թվում եւ հարվածող, նախագծման ուղղությամբ, որոնք իրենց թռիչքային-տեխնիկական բնութագրերով ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության հայտնի մշակումներին։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել