Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հարցի լուծում են պատրաստում. ամեն ինչ գնում է խաղաղության կամ պատերազմի
Ռուսական «lenta.ru» կայքը ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, մասնավորապես՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս հարցում նկատվող ակտիվությանը:
Հոդվածագիր Էլեն Բաբայանը նշում է, որ Երևանն ու Բաքուն ԼՂ ճակատագրի հարցով գաղտնի բանակցություններ են սկսել: Ներկայացնելով բազմամյա հակամարտության պատմությունը՝ հեղինակը նկատում է, որ վերջին շրջանում շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, իսկ կողմերի ագրեսիվ հռետորաբանությունն ավելի մեղմ է դարձել:
«Չի բացառվում, որ կողմերից մեկը համոզիչ փաստարկներ ունի, կամ էլ ինչ-որ մեկը որոշել է զիջումների գնալ: Իսկ միգուցե կողմերը վերջապես հասունացել են մեկընդմիշտ հակամարտությանը լուծում տալու համար, քանի դեռ Կովկասում հերթական պատերազմը չի սկսվել»,-նշում է Բաբայանը՝ հաջորդիվ փորձելով հասկանալ, թե նման բարդ ու պայթյունավտանգ հարցում բանակցող կողմերը որ հարցում կարող են ընդհանուր հայտարարի գալ:
Հեղինակը գրում է, որ ՀՀ-ում իշխանափոխությունից ու երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, Բաքվի հայտարարությունների տոնն ու բովանդակությունը զգալի փոփոխություններ են կրել:
«Սակայն, թե ինչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ, կարելի է միայն ենթադրել: Այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ փակ դռների հետևում ինչ-որ նոր բան է քննարկվում. մի բան, որը հետաքրքրել է երկու կողմին էլ ու ամենայն հավանականությամբ կարող է մոտեցնել հակամարտության հանգուցալուծումը: Անուղղակի նախանշանների վրա հիմնվելով՝ արդեն կարելի է որոշ ենթադրություններ անել: Դրանցից ամենակարևորը հետևյալն է. «Մադրիդյան սկզբունքները» հեռացված են օրակարգից, կամ էլ դրանք լրջորեն մշակվել են»,- շարունակում է Բաբայանը՝ բացատրելով «Մադրիդյան սկզբունքների» էությունը:
Հոդվածագիրը նշում է, որ նոր սկզբունքները, որոնցով առաջնորդվում են բանակցողները, մշակված են ոչ թե միջնորդների կողմից, այլ անմիջապես հակամարտության կողմերի:
Որպես գրվածի ապացույց՝ Բաբայանը ներկայացնում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետևյալ հայտարարությունը. «Փարիզում և Դավոսում կայացած մեր հանդիպումները բավականին առարկայական էին: Այդ հանդիպումների հիման վրա մենք սկսում ենք միջնորդների հետ բանակցություններ»:
«Այլ կերպ ասած՝ Բաքուն և Երևանը նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել, ինչը բանակցային գործընթացում խորհրդանշական պահ է: Բայց կա ևս մի հանգամանք, որը նույն բանն է վկայում: Նախորդ տարի Ալիևի հետ Դուշանբեում կայացած հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շփման մեջ է Բաքվի հետ: «Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել: Անհրաժեշտության դեպքում տեղեկությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին»,-հայտարարել էր ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ կապը երկկողմ է: Մինչդեռ նախկինում Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպիսի կապ չի եղել, ու կողմերը շփվել են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով: Հավանաբար, երկու երկրներն ի վերջո հանգել են այն տեսակետին, որ միջնորդներին հարկավոր է ասպարեզից հեռացնել ու ամեն ինչ ինքնուրույն անել»,-ենթադրում է հեղինակը:
Վերադառանալով այն կարևոր հարցին, թե դռնփակ քննարկումների արդյունքում ինչ հանգուցալուծում կարող է ստանալ ղարաբաղյան հիմնախնդիրը՝ հոդվածագիրը նկատում է, որ հարցն այնքան զգայուն է թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների համար, որ լուծման տարբերակները խիստ սահմանափակ են, և նույնիսկ փոխադարձ զիջումների գաղափարը, որը բանակցային գործընթացի հիմնաքարն է, ենթարկվում է կոշտ քննադատության ու ընդունելի չէ երկու երկրում էլ:
Բաքվում չեն հոգնում կրկնել, որ ԼՂ անկախությունն անընդունելի է և որ բանակցությունների նպատակն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Մինչդեռ Երևանում ոչ մի դեպքում չեն համաձայնի նրան, որ Ղարաբաղը կամ էլ դրա անվտանգության գոտին (ազատագրված շրջաններից 5-ը) ներառվեն Ադրբեջանի կազմում:
Բաբայանը նկատում է, որ ՀՀ ցանկացած իշխանություն, որն այդ մասին գեթ ակնարկով հանդես կգա, 24 ժամում կհեռացվի:
«Բանակցային գործընթացում դրական տեղաշարժերը կարող են նշանակել, որ ԼՂ անկախությունը, ինչպես նաև այն Ադրբեջանի կազմում ներառելը հանված են քննարկման օրակարգից: Բայց այս դեպքում տեսականորեն մնում է միայն մեկ հնարավոր տարբերակ՝ տարածքի համատեղ կառավարում՝ սահմանափակ կոնֆեդերացիայի կամ ընդհանուր էքսկլավի պես մի բան: Եվ եթե ենթադրենք, որ փոխադարձ հռետորաբանության հանկարծակի «մեղմումը» ուղիղ համեմատական է բանակցային օրակարգի նորարարություններին, ապա նման տարբերակը միանգամայն հավանական է»,- գրում է Բաբայանը՝ միևնույն ժամանակ խորհուրդ տալով չմոռանալ, որ դիվանագիտությունը միշտ էլ երկակի հատակ ունի, իսկ դա, իր հերթին, հղի է անսպասելի հետևանքներով:
Հեղինակի կարծիքով՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» սկզբունքը շարունակում է արդիական մնալ:
«Եթե դիվանագիտական հարթակում խոսքն իսկապես էքսկլավի ստեղծման մասին է, ապա այստեղ կա երկու կարևոր պահ՝ արդյոք ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան լիարժեք փոխհամաձայնության գալ մանրուքներում և արդյոք երկու երկրների քաղաքացիները կկարողանան ընդունել իրենց համար միանգամայն նոր իրականաությունը»,-նշում է Բաբայանը:
Հեղինակն իր վերլուծությունը եզրափակել է այն մտքով, որ լավատեսությունը մեծ սպասումներ է ծնում, սակայն դրանք, իրենց հերթին, կարող են հանգեցնել մեծ հիասթափության:
«Հասկանալի է, որ վաղը հայերը չեն համաձայնի Ադրբեջանի պայմաններին, ինչպես և ադրբեջանցիները նրանց ողջունող քայլի չեն գնա: Հակամարտության լուծումը փոխզիջումների հարթության ու զիջման գնալու պատրաստակամության մեջ է: Կամ այդպես կլինի, կամ էլ վաղ, թե ուշ ղարաբաղյան լռությունը կպայթի նոր կռվով»,-եզրափակում է Բաբայանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ