Թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենին ստիպել են, որ դիմում գրի և հեռանա (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապի միջոցով խոսել է Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում ստեղծված վիճակի մասին։
Հիշեցնենք, որ պոլիկլինիկայի աշխատակիցները պահանջում են տնօրենին չազատել աշխատանքից։
«Ես եկել եմ պոլիկլինիկա՝ բազմաթիվ աշխատակիցների հրավերով: Աշխատակիցները կասկածում են՝ տնօրենին ստիպել են, որ դիմում գրի և հեռանա: Նա տնօրինում է արդեն 22 տարի, և բոլոր աշխատակիցները, իմ տպավորությամբ, սիրում են տնօրենին, լսում և պաշտպանում:
Այս պահին ահռելի քանակությամբ աշխատակիցներ են հավաքվել, մի մասը լացում է»,-տեսակապի միջոցով ասել է Թեհմինա Վարդանյանը։
Ավագանու անդամը խնդրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զբաղվել այս խնդրով, պատասխանատուներին տալ համապատասխան հանձնարարություններ։
«Պոլիկլինիկայի աշխատակիցները պատրաստվում են հաջորդ բողոքի ակցիան անցկացնել քաղաքապետարանի դիմաց»,- հայտնել է Թեհմինա Վարդանյանը։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել