Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը Նա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետից Բուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ին Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph «Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորին Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ Ղրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի Փեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքներըԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինի
Հայաստան

Կոնյակագործներն անհանգստացած են

«Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի տնօրեն 

Կարեն Խաչիկյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Խաղողագործության, գինու և կոնյակի արտադրության ու արտահանման հարցերը» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Նախորդ հանդիպումների ժամանակ գինեգործության ոլորտի խնդիրները քննարկելիս հասկացանք, որ շատ արդիական է 2018 թ. հունիսի 13-ին ընդունված օրենքը, որը 2019 թ. հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է: Ըստ այդ օրենքի՝ արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի վաճառված կոնյակի սպիրտի մեկ լիտրի դիմաց սահմանվում է 100 դրամ պետական տուրք: Դա Հայաստանում արտադրված կոնյակի սպիրտը միջազգային շուկայում թանկացրել է առնվազն 21 ցենտով, ինչը բավականին մեծ գումար է: Իսկ այն ընկերությունների համար, որոնք գնում են արտադրողից և արտահանում են, փաստորեն, սպիրտի արժեքը կրկնակի է թանկանում: Այսօր մեր հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ կան ձևավորված գներ՝ որևէ կոնկրետ որակի սպիրտի համար: Այդ շուկայում, որտեղ բավականին մեծ դժվարությամբ հաստատված և քիչ մարժայով արտահանողներ ունենք, այս օրենքը խանգարում է մեր արտադրողներին մցունակ լինել՝ Ադրբեջանի, Վրաստանի կամ այլ երկրների համեմատ: Եվ արդեն ունենք ընկերություններ, որոնք այդ պատճառով կորցրել են իրենց պայմանագրերի մի մասը՝ հօգուտ Ադրբեջանի: Առաջին խնդիրը սա էր:
Կա մի այլ խնդիր: Ժամանակին օրենքը թույլ էր տալիս տնտեսվարող սուբյեկտների միջև համատեղ գործունեության շրջանականերում պայմանագրեր կազմել: Այսինքն՝ կան ընկերություններ, որոնք կարողանում են արտահանել կոնյակ կամ կոնյակի սպիրտ, և կան ընկերություններ, որոնք արտադրում են, բայց արտահանման հնարավորություններ չունեն, կամ քիչ են այդ հնարավորությունները: Եվ կազմվում էր համատեղ գործունեության պայմանագիր. արտահանող կողմը գնում էր տեղական արտադրողից և արտահանում: Նոր օրենքով, ըստ էության, այդ գործընթացը շատ դժվարացել է, որովհետև արտահանող կողմը նույնպես պարտավոր է լիցենզիա ունենալ և գումար մուծել դրա համար, ունենալ ոչ պակաս շրջանառություն և այլն: Այսինքն՝ օրենքը, որը նախորդ Ազգային ժողովում ընդունվել է, հօգուտ մեծ ձեռնարկությունների էր. այնպես էր արվել, որ միայն լիցենզիա ունեցող ընկերությունները կարողանան արտահանել: Այսպիսով՝ նաև սահմանափակվում է արտահանումը մեր երկրից: Ըստ էության, քննարկվում են այս երկու խնդիրները: Բնականաբար, ոլորտն ունի նաև այլ խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնել, իսկ այստեղ հիմնականում հավաքվել են գինեգործության ձեռնարկության ղեկավարներ: Եվ Ազգային ժողովն, արդեն ընտրված լինելով ժողովրդի կողմից, պատրաստ է ընդունել մեր առաջարկներն ուքննարկել, բերել մի դաշտ, որտեղ չի տուժի և պետությունը, և կշահի տնտեսվարող սուբյեկտը:
Խնդիրը ավելի հստակ ներկայացնեմ: Արտահանման ժամանակ, փաստորեն, պետական տուրք է վճարվում, ինչը շատ տարօրինակ է: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հիմնական արտադրվող ապրանքի համար, որը վերամշակման արդյունքում է ստացվում, այլ ոչ թե հանածո է կամ նման մի բան, պետական տուրք է կիրառվում: Ասեմ ավելին. օրինակ՝ Ադրբեջանն օրենք ունի, որով աջակցում է արտահանվող ապրանքներին. դրանց տոկոսի չափով բոնուսային համակարգ է գործում, այսինքն՝ արժեքը 3 տոկոս է, պետությունը արտահանման դեպքում, հարկերը վերադարձնելուց բացի, այդքան բոնուս է տալիս տնտեսվարողին: Ընդ որում՝ արտահանվող ալկոհալային խմիչքների վրա այն կրկնակի է ազդում, այսինքն՝ 6 տոկոս արտահանելուց հետո նա պետությունից գումար է ստանում արժեքի 6 տոկոսի չափով: Այսինքն՝ եթե մեր հարևաններն ունեն 6 տոկոս հետ վերցնելու առավելություն, ապա մեր երկիրը նոր օրենքով, ընդհակառակը, ավելի է թանկացնում: Այդ դեպքում արդեն մեր տարբերությունը, եթե ինքնարժեքները նույնն են, համարյա 10 տոկոս է լինում: Ցանկացած շուկայում, ծավալի մեծ մասը՝ մինչև 90 տոկոսը, էժան ապրանքն է կազմում, իսկ մնացած 10 տոկոսն արդեն ավելի թանկ ապրանքներն են: Գրեթե բոլոր ոլորտներում այդ թիվն է: Իսկ էժան ապրանքի միջև երբ 10 տոկոս տարբերություն կա, արդեն լուրջ խնդիր է: Ռուսական գնորդ ընկերությունները ամեն մի ցենտի համար մեծ պայքար են մղում, որովհետև միլիոնավոր լիտրերի մեջ դա ահագին մեծ գումար է: Եվ արդեն սկսվել է հայաստանյան ընկերությունների հետ աշխատելուց հրաժարվելու գործընթացը: Թվում է, թե այդ տուրքերից երկիրը պետք է շահի, բայց եթե դրա պատճառով ծավալների կրճատում լինի, իսկ կրճատում միանշանակ կլինի, մուտքերը, ըստ էության չեն ավելանա:
Քանի որ ես կոնյակ արտադրող չեմ, համատեղ գործունեության պայմանագիր ունեի, որով զբաղվում էի կոնյակի արտահանմամբ: Հիմա մենք չենք աշխատում այդ պայմանագրով, այսինքն՝ կոնյակ չեմ արտահանում, որովհետև օրենքը թույլ չի տալիս: Այսօր լիցենզիայի գումարը մուծելու իմաստը ես չեմ տեսնում, նույնիսկ եթե մուծվի, ապա օրենքում էլի կետեր կան, որոնց համաձայն, ես, միևնույնն է, իրավունք չունեմ արտահանելու: Բնականաբար, այդ գործունեությունը մեր ընկերությունում ես դադարեցրի: Ինչ վերաբերում է 100 դրամ պետական տուրքին. թեև կոնկրետ իմ ընկերությանը դա չի առնչվում, սակայն ոլորտում ունենալով լայն շփումներ՝ հասկացա, որ այս հարցը շատ արդիական է: Հարկերի հավաքված և ակնկալիք չափը գուշակելը բավականին բարդ կլինի այս պահին, բայց այն, որ տնտեսվարողը կկորցնի պայմանագրերի մի մասը, մանշանակ է. մեծ թե փոքր մասը՝ դժվար է դեռ ասել: Դրանից մուտք եղող գումարները կպակասեն, և արդեն ամբողջ շղթան կշարունակվի՝ հասնելով մինչև գործարաններում աշխատողների քանակին, դիպչելով ընդհուպ խաղողագործներին և այլն: Այս ռիսկը բոլոր դեպքերում կա:
Հիմա մեր խնդիրն է ճիշտ առաջարկ կազմել, և եթե կարիք կա, ապա պատրաստ ենք արդեն քննարկումների գնալ կամ կառավարություն, կամ Ազգային ժողով ու փորձել հարցին լուծում տալ: Իսկ հարցը միանշանակ հնարավոր է լուծել, որովհետև խոսքն այն մասին չէ, որ պետությունը սրանից ավելի շահելու է, շատ ավելի քիչ է շահելու: Հնարավոր է, որ այս օրենքը պատվերով է եղել նախկին իշխանության ժամանակ, կամ հաշվել են, որ եթե 100 դրամ այսքանից հավաքենք, այսքան ավելի գումար կունենանք դեպի բյուջե: Բայց չեն հաշվել, որ դրա պատճառով կարող է կրկնակի նվազել վաճառքը, հետևաբար՝ աշխատողների թիվը, այսինքն՝ այսքան եկամտահարկ կպակասի, այսքան գործազուրկ կավելանա, այդքան տարբեր տեսակի հարկատեսակներ կնվազեն,և հանրապետությունում այդքան դրամական հոսքերի նվազում կլինի: Առաջարկում ենք ուղղակի հանել այդ պետական տուրքը:
Այսօր գինու համար, եթե չեմ սխալվում, 25 թե 50 հազար դրամ է, իսկ ո՞վ է ասում, որ կոնյակի համար պետք է լինի 15 միլիոն դրամ: Օրինակ՝ Ֆրանսիայում շատ արտադրողներ կան, որոնք տարեկան 500 կամ 1000 շիշ, բայց շատ թանկ կոնյակ են արտադրում: Եվ այդ 1000 շիշ կոնյակով կարողանում են մի քանի աշխատող ու մինի գործարան պահել: Մենք, լինելով կոնյակագործ երկիր, չունենք որևէ օրենսդրական գործիք, որը կնպաստի նմանատիպ բարձրակարգ կոնյակ արտադրողների ծնունդին: Ըստ էության՝ 15 միլիոն գումարի չափը ժամանակին ընդունվել է, որպեսզի ընդամենը սահմանափակվի ոլորտում խաղացողների թիվը, որովհետև այդ 100 կամ 150 միլիոն դրամը մեր բյուջեում մի երևելի գումար չէ, և այդքանով ավելի կամ պակաս լինելուց բյուջեն որևէ աղետի առաջ չէր կանգնելու: Գուցե ես սխալվում եմ, բայց տրամաբանությունը դա է ասում: Իսկ 15 միլիոնըշատ մեծ գումար է կոնյակագործության համար: Այդ գումարը նույնիսկ մեկ միլիոն չպետք է կազմի: Մարդիկ մի քանի մեքենա սպիրտ են վաճառում, այդ 100 հազար լիտրը լրանում է: Իսկ դա մեծ շրջանառություն չէ:
Հաջորդ հարցը վերաբերում է այն ընկերություններին, որոնք համատեղ գործունեության պայմանագրով աշխատում էին լիցենզիա ունեցող ընկերությունների հետ: Մեզնից բացի ոլորտում էլի ընկերություններ կան, որոնց համար այդ գործունեությունը դարձել է անհնար: Շատ ժամանակ ընկերությունները, որպեսզի ավելացված արժեքի հարկ կամ ակցիզային հարկ չմուծեն, եթե այլ սպիրտների մասին է խոսքը, համատեղ գործունեության պայմանագիր էին կնքում: Հիմա օրենքը թույլ չի տալիս: Ավելի ճիշտ՝ ստիպում է մյուս տնտեսվարողին ևս լիցենզիայի համար մուծել, ընդ որում՝ նրա շրջանառությունն էլ պետք է շատ մեծ լինի, որպեսզի կարողանա կողմ մեկ լինել: Ի՞նչ է տեղի ունենում. մի ընկերությունը վաճառում է մյուսին, ու վերջինս ընդամենը 2 շաբաթվա ընթացքում արտահանում է և միանգամից դիմում է գրում՝ ավելացված արժեքի հարկը կամ երկրի ներսում շրջանառվող ուղղակի հարկերը հետ ստանալու համար: Եթե մի 10 տարի առաջ այդ գումարը գնում-կորչում էր, ապա պետությունն այսօր վերադարձնում է: Սովորաբար 1-2 ամիս է գործընթացը տևում, հիմա արդեն՝ բավականին արագ: Այստեղ պետությունն ընդամենը 1-2 ամիս, կոպիտ ասած, անտոկոս վարկ է շահում տնտեսվարողից, սակայն տնտեսվարողը խնդիր է ունենում՝ երկրի ներսում ավելորդ փող ծախսելով, այդքան փող քնացնելով, որպեսզի հետո հետ ստանա: Առաջարկը հետևյալն է. եթե կողմերից մեկն ունի արտահանելու պայմանագիր, ապա պայմանագիր է կնքվում՝ առանց երկրի ներսում հարկերի: Դա գրանցվում է հարկային տեսչությունում, որպեսզի պետությունը իր վրա ռիսկեր չվերցնի, և որևէ անլուրջ ընկերություն առանց հարկեր մուծելու, ինչ-որ ուղիներով իր ապրանքը չվաճառի: Արտահանելուց հետո 1-ին կողմն արդեն իր ավելացված արժեքը հետ կստանա՝ դարձյալ 1-2 ամիս հետո, ինչպես որ հիմա: Այսինքն՝ թույլ տանք այն ընկերություններին, որոնք ի վիճակի են արտահանել երկրից, չմուծեն այն հարկերը, որոնք հետո ետ պիտի ստանան: Այդպես կթեթևացնենք արտահանողի համար գործընթացն ու ծախսերը՝ խթանելով արտահանումը: Օրենքը փոխելով՝ մենք ոչ թե պետբյուջեն զրկում ենք շահույթից, այլ ընդհակառակը, պետությունը սկսում է այդ ոլորտում ավելի ակտիվ գործել: Հակառակ դեպքում, օրինակ, 2 դոլարանոց ապրանքի համար եթե ես 10 դոլար ակցիզային հարկ եմ մուծելու, ապա այդ գործը ես պարզապես չեմ անի: Իսկ եթե օրենքը փոխում ենք, ապա կարողանում եմ արտահանել: Ըստ էության, սա է երկրորդ առաջարկը: