Փաշինյանը կրկին հրաժարվում է իր իսկ որոշումից
Այս փուլում Կառավարությունը որոշել է Հարկային օրենսգրքի փոփոխություններից հանել վիճելի հոդվածը: Փետրվարի 13-ին ԱԺ-ում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի՝ հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցին: Պատգամավորը մասնավորապես նշեց, որ իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող անձնաց նկատմամբ հարկային բեռը 4-6 անգամ ավելացնելը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել:
«Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը համապատասխան ծրագրային ապահովում չունի, որպեսզի կարողանա իրականացնել այդ հարկային վարչարարությունը: Այսինքն՝ մենք անիմաստ կվիճենք մեր հարգելի հայրենակիցների հետ, բայց այսպես, թե այնպես, մենք նրանց նկատմամբ օրենքի կիրառումն ապահովող լծակներ չենք ունենա: Կստացվի, որ օրենքում մենք կգրենք, որ նրանք պետք է ինչ-որ չափով հարկ վճարեն, իսկ իրականում նրանք կշարունակեն այնքան վճարել, որքան հիմա են վճարում կամ ավելի քիչ», – խոստովանեց Փաշինյանը՝ հասարակության քննադատության ալիքի ներքո նորից հրաժարվելով իր որոշումից:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել