Երևանում «ասֆալտին փռելու» օպերացիա է իրականացվել. ասֆալտին են պառկեցրել նաև «Շինանյութի Սերգեյի» որդուն
Այս գիշեր «ասֆալտին փռելու» օպերացիա է իրականացվել Երևանում։ Ականատեսներից մեկը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ կեսգիշերնանց տեսել են, թե ինչպես են ոստիկանության դիմակավորված հատուկջոկատայինները Թումանյան փողոցում կանգնեցնում և ասֆալտին պառկեցնում մի քանի քաղաքացիների։
Հատուկջոկատայինները ասֆալտին են պառկեցրել Սերգեյ Մանուկյանի (հայտնի է «Շինանյութի Սերգեյ» անունով) որդուն։
Իրականացված օպերացիայի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին լուրը, նշելով.«Այս գիշեր զենք կրելու կասկածանքով ոստիկանություն են բերվել քաղաքացիներ»։
Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել