Էդուարդ Լիմոնովը ցանկություն է հայտնել թաղվել Ղարաբաղում
Գրող Էդուարդ Լիմոնովը ՎԶԳԼՅԱԴ թերթին հաստատել է, որ մտածում է Լեռնային Ղարաբաղում թաղվելու մասին։ Գրողը սոցցանցերում տրտնջացել էր, թե իր մասին լռում են իշխանություններն ու լիբերալները, ինչի հետ կապված՝ մտածում է. «իսկ մի վատ բան չանե՞մ նրանց դեմ»։
Գրող եւ քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը խորհուրդ է տվել կարդալ իր «ինչպես է գրված» գրառումը։ «Կարդալ գիտե՞նք։ Դե, էլ ի՞նչ եք ուզում, որպեսզի մարդը մեկնաբանի արդեն գրված տեքստե՞րը»։
Մինչ այդ գրողը սոցցանցերում արել էր «Մի վատություն էլ ես չանե՞մ սրանց» գրառումը։ Նա հիշեցրել էր, որ ֆրանսիացի գրող Ժան Ժենեն, որի գրքերի մասին լրագրողները «չէին գրում», «Ֆրանսիայի հանդեպ զզվանքից պատգամել էր իրեն թաղել Մարոկոյի արաբական հին գերեզմանատանը»։ «Ինչն էլ արվեց։ Իմ ընկեր, լուսանկարիչ Ժերար Գասթոն թռավ այնտեղ եւ նկարեց թումբը։ Ահա թե ինչ ձեւով նա վատություն արեց նրանց»,- գրում է Լիմոնովը։
Գրողը դժգոհել է. «իշխանությունն իմ մասին լռում է», եւ «լիբերալներն են իմ մասին լռում»։ «Մեզ մոտ չեն հասկացել, կամ հասկացել են, բայց լռում են Բրոդսկու առիթով։ Եվ ԱՄՆ-ում էլ, ըստ երեւույթին, չեն հասկացել։ Բայց Բրոդսկին նույնպես վատություն արեց թե՛ Ամերիկային, թե՛ Ռուսաստանին։ Վերցրեց ու կտակեց իրեն թաղել Վենետիկում։ Եվ հիմա պառկած է այնտեղ, իրենից գոհ։ «Տեսա՞ք ինչ արեցի ձեզ»։ Իսկ նա արեց դա նրանց հետ»,- գրում է Լիմոնովը։
Այս առնչությամբ նա խոստովանել է, որ մտածում է՝ «ես էլ նրանց վատություն չանե՞մ։ «Պառկած ես քեզ համար Արցախ անունով պետությունում, իսկ այնտեղ հերոսական լեռնցի հայերը՝ զինված, քայլում են կողքիդ արահետներով։ Կա այնտեղ մի հին վանք՝ Դադիվանքը։ Մի որմնանկար կա այնտեղ՝ Պողոս առաքյալի, դեռ Սավուղն էլ կանգնած է, հանդերձներն է հսկում»,- խորհում է Լիմոնովը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ