Երկու պատմություն հատուկ Նիկոլ Փաշինյանի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե աղքատությունը մարդու գլխում է: Եւ քանի որ նրա վարկանիշը ժողովրդի մի հատվածի մոտ դեռ բավական բարձր է, ապա նրանք սկսel են փորփրել իրենց գլուխը, հասկանալու համար, թե ինչու են աղքատ:
Հատուկ Նիկոլ Փաշինյանի համար երկու պատմություն ներկայացնենք հետագա մտորումների համար:
1953 հուլիսի 23-ին, երբ Կորեան բաժանվեց երկու հատվածի երկու եղբայրներ՝ Քիմ Յոն Գվոնը եւ Քիմ Մին Ջեն մնացին տարբեր հատվածներում: Նրանցից մեկը 20 տարեկան էր՝, մյուսը՝ 18:
Քիմ Յոն Գվոնը, ճիշտ է, ամբողջ կյանքում ապրեց կարոտով, այդպես էլ չտեսնելով ծնողներին եւ եղբորը, բայց ապրեց լավ, բարեկեցիկ կյանքով: Նա ապրեց Հարավային Կորեայում:
Քիմ Մին Ջեն ապրեց Հյուսիսային Կորեայում, ապրեց ծայրահեղ աղքատության մեջ, ինչպես միլիոնավոր հյուսիսկորեացիներ: Մահացավ հյուծումից:
Մեկ այլ պատմություն:
Արիստակես Արիստակեսյանը 1949 թվականին Սիրիայից տեղափոխվեց Հայաստան, որտեղ նրան կարճ ժամանակում աքսորեցին եւ ուղարկեցին Սիբիր: Այնտեղ նա աքսորում անցկացրեց տասը տարի, հետո այլեւս Հայաստան չվերադարձավ, մնաց Ալթայում, որտեղ ապրեց աղքատ:
Արիստակես Արիստակեսյանի եղբայրը՝ Կարպիսը մնաց Սիրիայում, ապրեց լավ, նորմալ: Նա լավ ոսկերիչ էր, ինչպես եղբայրը՝ Արիստակեսը:
Հիմա հարց՝ աղքատությունն ո՞ւմ գլխում է:
Հ.Գ. Ի դեպ, այն հատվածը որը խորհրդարանում ցիտեց Նիկոլ Փաշինյանը Հրանտ Մաթեւոսյանից, բոլորովին էլ աղքատությանը չէր վերաբերում:
Հ.Գ. 2 Եթե ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներն ասեն, թե աղքատություն մարդկանց գլխներում է, թեեւ իրենց նման բան ասել թույլ չեն տա, ապա մեծ հաշվով ճիշտ կլինեն, բայց...
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել