Գիտնականները պարզել են, որ սառցադաշտերն սկսել են արագ հալչել
Գիտնականների միջազգային խումբը հետազոտել է գրեթե 215 հազար սառցադաշտ եւ գնահատել դրանց ընդհանուր ծավալը, որը կազմում է ավելի քան 158 հազար քառակուսի կիլոմետր։ Սառցադաշտերի ծավալը մի քանի տարում կրճատվել է 18 տոկոսով։ Այս արդյունքը հաշվի է առնում ողջ աշխարհի սառցադաշտերի մասին տեղեկությունները, բացի Անտարկտիկայի եւ Գրենլանդիայի սառույցներից, երկուշաբթի հաղորդել է Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցը (ETH Zurich), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հետազոտությունն իրականացվել է ETH Zurich-ի, Շեվյցարիայի Անտառի, ձյան եւ լանդշաֆթի դաշնային ինստիտուտի (WSL) մասնագետների ղեկավարությամբ։ Մասնակցել են Ֆրիբուրի նրանց գործընկերները, ինչպես նաեւ գերմանացի, ավստրիացի եւ հնդիկ փորձագետներ։ Իրենց հաշվարկներում սառցաբանները կիրառել են թվային մոդելավորման հինգ անկախ մեթոդների համադրություն։ Պարզվել է, որ Երկրի վրա սառցի գրեթե կեսը կենտրոնացած է Արկտիկայում՝ մոտ 75 հազար քառակուսի կիլոմետր։
Մի քանի տարի առաջ իրականացված նման հետազոտության ժամանակ ստացվել են արդյունքներ, որոնք 18 տոկոսով գերազանցում են ներկա տվյալները։
«Նոր հաշվարկների համատեքստում մենք պետք է ընդունենք, որ Ասիայի բարձրլեռնային սառցադաշտերը կարող են անհետանալ ավելի արագ, քան մինչ այժմ մտածում էինք»,- լրագրողներին ասել է սառցաբան, պրոֆեսոր Դանիել Ֆարինոտին։ Նոր գնահատականների համաձայն՝ Հիմալայներում, Տիբեթում եւ Կենտրոնական Ասիայի լեռներում սառցադաշտերը կկորցնեն իրենց ծավալի կեսն արդեն 2060-ական թվականներին, մինչդեռ համարվում էր, թե դա տեղի կունենա 2070-ականներին։ Փորձագետները նախազգուշացնում են, որ ասիական սառույցների հալչելը ներկա հարյուրամյակի ավարտին կհանգեցնի ջրի ծավալի 24 տոկոս կրճատման։ Ֆարինոտին ընդգծել է, որ այս կանխատեսումը «անհանգստացնում» է, չէ՞ որ ջրի ծավալի նվազումը, որը կարող է առաջանալ սառցադաշտերի հալվելու հետեւանքով, կարող է հանգեցնել գետերի նոսրացման հատկապես չոր շրջաններում, մասնավորապես՝ Անդերում եւ Կենտրոնական Ասիայում, որտեղ այդ ջրից է կախված գյուղատնտեսությունը։
Գիտնականները հաշվել են, որ եթե 215 հազար ուսումնասիրված սառցադաշտերը լրիվ հալվեն, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 30 սանտիմետրով։ 1990-2010-ի ընթացքում սառցադաշտերի հալվելու հետեւանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 1,5 սանտիմետրով։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ