Ինչպես հրաժարվել անառողջ սննդից. գիտնականներ անսպասելի միջոցը
Եթե ցանկանում եք դադարել անառողջ սնունդ ցանկանալ, ապա պետք է ընդամենը ֆիզիկական վարժություններ անեք, պնդում են University of Texas at Austin-ի գիտնականները: Նրանք հայտնաբերել են, որ սպորտի կանոնավոր պարապմունքները կապված են սնվելու սովորության բարելավման հետ:
International Journal of Obesity-ում հրապարակված նոր հետազոտությանը University of Houston и University of Alabama at Birmingham-ից մասնակցել է 2680 ուսանող: Նրանցից ոչ ոք կանոնավոր սպորտով չէր զբաղվում եւ դիետայի չէր հետեւում:
Փորձի շրջանակում նրանք 15 շաբաթ շարունակ, շաբաթը երեք անգամ, օրական 30 րոպե սկսել են աերոբիկայով զբաղվել, ինչպես նաեւ նրանց հատուկ կարգադրել են չփոխել սննդակարգը եւ ուտել այն, ինչ ցանկանում են:
Պարզվել է, որ մի քանի շաբաթվա մարզումներից հետո փորձի մասնակիցները, որոնք նախկինում սակավաշարժ էին, ընտրել են օգտակար սննդամթերքներ (անյուղ միս, մրգեր եւ բանջարեղեն), մինչդեռ տապակած հավի, գազավորված ջրի եւ այլ անառողջ սննդի նկատմամբ ձգտումը նվազել է:
Այսպիսով, թեեւ փորձի մասնակիցները չէին ձգտում փոխել իրենց սննդակարգը, փոփոխություններ այնուամենայնիվ տեղի էին ունեցել՝ ֆիզիկական վարժությունների շնորհիվ:
Նախկինում արված մի շարք հետազոտությունների համաձայն՝ չափավոր ֆիզիկական բեռնվածությունը դոֆամինի մակարդակի փոփոխության հաշվին կարող է նվազեցնել մեծ քանակությամբ կենդանական յուղեր պարունակող սննդի նախընտրությունը: Մի քանի հետազոտություններ ապացուցել են նաեւ վարժությունների ինտենսիվության եւ օրգանիզմում ախորժակը կարգավորող հորմոնների միջեւ փոխադարձ կապը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ