Արցախի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ պատմական սխալն ուղղելը. Բրյուսելի խորհրդարանի անդամ
Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Բելգիայի Դաշնային և Բրյուսելի Շրջանային խորհրդարանների պատգամավորներն Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին մարտի 20-ի վաղ առավոտյան Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:
Ինչպես տեղեկացնում են Արցախի խորհրդարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բելգիացի խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ողջունելով բելգիացի գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների հետ հաճախացած հանդիպումները հարաբերություննեոի ինստիտուցիոնալացման լուրջ հիմքեր են ստեղծում:
«Փոխադարձ այցերի հաճախականությունը ցույց է տալիս Բելգիայում Արցախի և նրա ազատագրական պայքարի հանդեպ ունեցած հետաքրքրությունը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի անդամ Անդրե դե Բյուս Դե Վարնաֆը շնորհավորել է ԱԺ նախագահին՝ Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների գործընթացի ու հանրաքվեի արդյունքների կապակցությամբ և ընդգծել, որ իրենց համար Արցախի հարցն ավելի կարևոր է դառնում և իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող զարգացումներին:
Բրյուսելի Շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին, ով առաջին անգամ է Արցախում, խորհրդարանի նախագահին է ներկայացրել Արցախի վերաբերյալ իր դիտարկումը. «Ես այստեղ տեսնում եմ երկիր, որի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ՝ պատմական սխալն ուղղելը: Սա ինձ համար մեծ դաս է»:
Այնուհետև, հյուրերի խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է նոր Սահմանադրության հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանել Արցախի կարգավիճակին և Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը և ՀՀ ԱԺ մամլո ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը:
Խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո ԱԺ փոքր դահլիժում տեղի է ունեցել բելգիացի խորհրդարանականների հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ համագործակցության հեռանկարների մասին, ինչպես նաև ուրվագծել փոխգործակցության որոշակի ուղղություններ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը