Մասնագետները պարզել են՝ որոնք են ճառագայթման ամենաբարձր մակարդակով սմարթֆոնները
Գերմանական Statista ընկերության փորձագետները հրապարակել են այն սմարթֆոնների ցանկը, որոնք ունեն էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակը, գրում է ria.ru-ն:
Առողջության համար վտանգ ներկայացնող սմարթֆոնների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Xiaomi Mi A1 մոդելը, որի ճառագայթման մակարդակը 1կգ-ի հաշվով կազմել է 1,75 վատտ:
Երկրորդ հորիզոնականում է OnePlus 5T մոդելը (1կգ-ի հաշվով 1,68 վատտ), մինչդեռ վատագույն եռյակը եզրափակում է Xiaomi Mi Max 3-ը (1 կգ-ի հաշվով 1,58 վատտ):
Այնուհետև հաջորդում են OnePlus 6T և HTC U12 Life սմարթֆոնները:
Հակավարկանիշը կազմելու հարցում ընկերությունն օգտագործել է ճառագայթային պաշտպանության գերմանական վարչության տվյալները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիայում ճառագայթման թույլատրելի մակարդակը 1 կգ-ի հաշվով 0,6 վատտ է: Մինչդեռ վերթվարկված բոլոր սարքերը զգալի գերազանցում են այդ ցուցանիշը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ