Հայաստանը արեւային էլեկտրաէներգիայի արտադրման եւ սպառման ոլորտում մեծ ներուժ ունի
Հայաստանը արեւային էլեկտրաէներգիայի արտադրման եւ սպառման ոլորտում մեծ ներուժ ունի: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց փորձագետ Մարիամ Մեյրոյանը:
Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներին այս ոլորտում ներդրողների հետաքրքրությունը մի քանի անգամ մեծացել է:
«Դա հանգեցրել է նրան, որ առեւտրային բանկերը այս նպատակների համար ցածր տոկոսադրույքներով են վարկեր տրամադրում, որոնք երբեմն հավասար են այն գումարին, որը բնակիչները վճարում են կոմունալ ծառայությունների համար»,- նշեց նա:
Մարիամ Մեյրոյանը շեշտեց, որ Հայաստանի չգազաֆիկացված մարզերում արեւային էներգիայի օգտագործումը միանշանակ առավել ձեռնտու է, քան գազ անցկացնելը, եւ հետո ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայանի կամ ջրատաքացուցիչի օգտագործման դեպքում:
«Արեւային էլեկտրաէներգիային անցնելու դեպքում բնակելի շենքերի համար ծախսերի փոխհատուցման ժամկետը կկազմի 4-5 տարի, իսկ բիզնեսի համար՝ 2-3 տարի: Նման էլեկտրաէներգիան կարող է լիովին ծածկել թե՛ գազի, թե՛ լույսի պահանջը: Արեւային էլեկտրաէներգիային ամբողջական անցումը տնտեսական կարիքների համար կարժենա մոտ 10 հազար դոլար: Միացման սակագները կարող են տարբերվել»,- հավելեց փորձագետը:
Մարիամ Մեյրոյանը հավելեց, որ արտադրվող էլեկտրաէներգիային հավելավճարը, որպես կանոն, վճարվում է բավականին տեւական ժամանակահատվածում՝ դրանով բիզնեսին երաշխավորելով նախագծի մեջ ներդրումների վերադարձը եւ շահույթի ստացումը:
Փորձագետ Յուրի Կամոեւիչը նշեց, որ համակարգը կարող է արդյունավետ լինել նաեւ ձմռանը, քանի որ արեւային ֆոտովոլտային կայանի համար անհրաժեշտ է միայն արեգակնային լույսը:
«Հաշվի առնելով, որ Հայաստանում արեւոտ օրերը շատ են, հնարավոր է այդ էներգիան կուտակել եւ պահուստն օգտագործել մառախլապատ օրերին»,- պարզաբանեց փորձագետը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները