Ռոբոտ թղթակիցներն ի տարբերություն մարդկանց ավելի շատ աշխատանք ունեն
Ռոբոտ թղթակիցներն ի տարբերություն մարդկանց ավելի շատ աշխատանք ունեն: Նախօրեին բրիտանական Guаrdian-ը հրապարակել էր ալգորիթմի գրած առաջին հոդվածը: ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակությունների խմբագրություններում արհեստական ինտելեկտի եւ բոտերի օգտագործումն արդեն նոր ստանդարտ է: Այսպիսով ֆինանսական լուրերի Bloomberg խոշորագույն գործակալությունում ռոբոտի օգնությանը դիմում են հոդվածի մեկ երրրորդ մասի պատրաստման համար, գրում է HighTech-ը:
New York Times-ը նշում է, որ ֆինանսական լրագրությունը հայտնվել է տենդենցի սուր ծայրում: Այստեղ կան երեք կարեւոր նախադրյալներ՝ հսկայական թվով տվյալներ մշակելու անհրաժեշտություն, այդ ամենը կարողանալ առավելագույնս արագ անել, ինչպես նաեւ տքնել եռամսյակային հաշվետվությունների վրա՝ բոլորովին ոչ երանելի աշխատանք մարդ հեղինակի համար: Այժմ դրանով զբաղվում է Cyborg-ը. համակարգն ակնթարթորեն զեկույց է պատրաստում՝ ընդգծում ամենակարեւոր փաստերն ու թվերը եւ դրանք ներառում հոդվածում:
Ռոբոտը չի ձանձրանում եւ վրիպակներ թույլ չի տալիս:
Bloomberg-ն արհեստական ինտելեկտին որպես առավելության մաս է դիտարկում մրցակցային պայքարում՝ ոչ միայն Reuters-ի, այլեւ հեջ-հիմնադրամների հետ, որտեղ ավելի ու ավելի ակտիվորեն են կիրառում արհեստական ինտելեկտի ալգորիթմները՝ ներդրումային որոշումների կայացման համար:
Գործելակերպն այժմ այնքան տարածված է, որ որոշ ընկերություններ զեկույցներ են պատրաստում՝ ձգտելով դրանք ռոբոտին, այլ ոչ թե մարդուն շահավետ լույսի ներքո ներկայացնել: Bloomberg-ում այժմ արհեստական ինտելեկտի ուսուցիչները նրանց սովորեցնում են այլ պատեռներ հայտնաբերել եւ կարեւոր թվել առանձնացնել, այլ որ թե այնպիսի, որոնց վրա իրենց ուշադրությունը կենտրոնացնում են զեկույցի հեղինակ մեքենաները:
Ստանդարտ տեքստերում ռոբոտներն արդեն հմտացել են: Associated Press-ի համար ալգորիթմը գրում է ցածր լիգաներում բեյսբոլի հանդիպումների արդյունքների մասին, Washington Post-ի համար՝ ֆուտբոլի, Los Angeles Times-ի համար՝ երկրաշարժերի մասին:
АР-ի ղեկավարներից Լիզա Գիբսը վստահեցնում է, որ ռոբոտները չեն խլում աշխատանքը, այլ փրկում են ձանձրույթից:
«Լրագրությունը ստեղծագործական աշխատանք է, որտեղ կարեւոր է հետաքրքրասիրությունը, պատմություններ պատմելու կարողությունը, տեղեկատվություն փորփրելը եւ իշխանությունից պատասխան պահանջելը, քննադատական մտածողությունը…ահա այս ամենի վրա պետք է լրագրողներն իրենց էներգիան ծախսեն»:
Washington Post-ը ռոբոտներին օգտագործում է նաեւ մեկ այլ գործում, որտեղ աշխատում է Heliograf անվանումով ալգորիթմը: Նա երկու խնդիր ունի: Առաջինը՝ թղթակիցներին մատնանշել անոմալ տվյալները: Օրինակ՝ 2016 թվականի Օլիմպիական խաղերում խմբագրական Slack-ում հայտնվում էին բոլոր արդյունքները, որոնք 10 տոկոսով ցածր կամ բարձր են համաշխարհահին ռեկորդներից: Անսովոր թվերը, չնայած, կարող է մակնշել նաեւ АР-ի եւ Bloomberg-ի սոֆտը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ