Բակո Սահակյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները կարող են կարգավորվել միայն օրենքով. Դավիթ Բաբայան
Բակո Սահակյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները կարող են կարգավորվել միայն օրենքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջերս Արցապի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե ժամանակին Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «գիծ ենք քաշում, մոռանում ենք ամեն ինչ՝ կոնֆլիկտներ, խնդիրներ»։
Հարցին, թե հիմա Բակո Սահակյանը քաշե՞լ է այդ գիծը եւ թույլ կտրվի՞ Սամվել Բաբայանին 2020 թվականին առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահն է, այստեղ անձնավորված խնդիր չի կարող լինել, Սամվել Բաբայանը քաղաքացի է, ինչպես նաեւ Բակո Սահակյանը, իրենց հարաբերութունները ոնց պիտի կարգավորվեն, միայն օրենքով: Անկախ նրանց՝ ով է Արցախի նախագահը, ով է ադ անձը, առաջին հերթին պետության անվտանգության, ինքնիշխանության, օրինականության պահպանման հիմնական գրավականներից մեկն է, ինքը դա պետք է իրականացնի, անկախ անձից: Հետեւաբար, այստեղ որեւէ սուբյեկտիվ կարծիք չի կարող լինել: Այսինքն սա թագավորությո՞ւն, է, որ մեկը որոշի՝ սենց կարելի է կամ չի կարելի: Օրենքն է որոշում ամեն ինչ, իսկ նախագահը հանդիսանում է օրենքի կրողը, օրենքի գերիշխանության ապահովողներից մեկը՝ ինչպես նաեւ ցանկացած քաղաքացի:
Օրենքը պիտի որոշի՝ այս կամ այն մարդն իրավունք ունի առաջադրվելու, թե ոչ եւ այս ամենը պիտի կարգավորվի զուտ իրավական դաշտով: Կրկնում եմ, սա ֆեոդալիզմ չէ, բռնապետություն չէ, որ մեկը որոշի՝ ինչ պիտի լինի եւ այդպես լինի, չի լինի, էդպիսի բան չի կարող լինել ժողովրդավարական երկրում»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը:
Նա հավաստիացրեց, որ այս հարցում որեւէ խտրականություն չկա Սամվել Բաբայանի նկատմամբ, եւ բոլորի համար օրենքը պետք է լինի գերիշխող:
Սամվել Բաբայանը նաեւ ցանկություն էր հայտնել մարտին ստորագրահավաք սկսել, որպեսզի հաղթահարի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պարտադիր 10 տարի Արցախում ապրելու պահանջի հետ կապված խոչընդոտը:
Այս առնչությամբ, Դավիթ Բաբայանը նշեց. «Մենք գիտենք, որ Սամվել Բաբաբյանն այդպիսի բան հայտարարել է, բաս դա պիտի լինի օրենքի սահմաններում: Խնդրեմ, օրենքը թույլ է տալիս դա անել, կա կարգ, ինչպես դա իրականացնել, բացառապես օրենքի սահմաններում: Որեւէ մեկն իրավունք չունի օրենքը խախտելու, թե քաղաքացին, առավել եւս իշխանությունը: Հակառակը, իշխանությունը պետք է հանդիսանա օրենքի պաշտպանը, այդ բոլորի կրողը եւ պաշտպանողը լինի, ուրիշ տարբերակ չկա: Եթե օրենքի սահմաններում է ստորագրահավաքը, ո՞վ պիտի ասի՝ հակաօրինական է»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...