Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական կարգավորման գործընթացում
Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և ունի իր մասնակցությունը հակամարտության կարգավորման հարցում․ Հայաստանի գերակա առաջնահերթություններն այս հարցում Արցախի անվտանգությունն ու կարգավիճակի ճանաչումն են։ Այս մասին ԱԳՆ խոսնակը հիշեցրեց այսօրվա ասուլիսի ժամանակ։
Նաղդալյանը հիշեցրեց, որ բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, որի տարրերից են վստահության և անվտանգության մեխանիզմների ձևավորման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը և ագրեսիվ հռետորաբանության բացառումը։
«Իսկ այն դրույթը, թե արդյոք Հայաստանը ինչ սկզբունքով էր մասնակցում հանդիպումներին, իսկ վարչապետի վերջին հայտարարությունից հետո արդյո՞ք փոխել է սկզբունքը, թե չէ, պետք է ասեմ, որ առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է այն սկզբունքը, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար, Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում։ Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որ ներկայացվել է և՛ համանախագահներին, և՛ ադրբեջանական կողմին»,- ասաց Նաղդալյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում