Սեքսուալ ցանկությունը տղամարդկանց ստիպում է միս ուտել
Մարդու էմոցիոնալ վիճակը ազդում է նրա ախորժակի վրա: Food Quality and Preference Journal ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սեքսուալ ցանկությունը տղամարդկանց ստիպում է ընտրել մսով ուտելիք:
Ավստրալիայի համալսարանների 268 ուսանողների մասնակցությամբ փորձի ժամանակ նրանք պետք է դիտեին գրավիչ տղամարդկանց եւ կանանց լուսանկարները, որոնք մերկ չէին կամ սեքսուալ իմաստով սադրող: Որպես հետազոտության մասնակցության խրախուսանք ուսանողները կարող էին ընտրել ապխտած միս կամ բուսակերային միս: Տղամարդկանց 86 եւ կանանց 54 տոկոսից ավելին ընտրել են ապխտած միսը:
Փորձարկման երկրորդ մասն անցկացվել է ԱՄՆ-ում, որին մասնակցել է 878 մարդ, որոնց բաժանել են 2 խմբի: Առաջին խմբում ընդգրկված կամավորները պետք է պատկերացնեին հակառակ սեռի հմայիչ մարդու հետ հանդիպում, որի հետ ռոմանտիկ երեկո են անցկացնում: Երկրորդ խմբի փորձարկվողները երեկոն պատկերացրել են նույն սեռի ընկերոջ հետ:
Պարզվել է, որ կրքոտ երեկոյի մասին անրջող տղամարդիկ ավելի հաճախ են ընտրել տավարի մսով բուրգեր՝ նրանց համեմատությամբ, ովքեր չեն մտածել սիրային ապրումների մասին:
Մեծ Բրիտանիայում անցկացված համանման փորձը, որին մասնակցել է 489 մարդ, նույնպես հայտնաբերել է սեքսուալ ֆանտազիաներից հետո միսն ընտրելու տղամարդկանց հակվածությունը:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ