Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում ՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունը Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել

ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերըՇրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներԼիտվան մտադիր է արտակարգ դրություն հայտարարելԻնչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասինՀրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայումՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունըԱշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդըԶախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց

«Եթե դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում». Կոլերով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը

– Պարոն Կոլերով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, հակամարտող երկրների ղեկավարների և նախարարների մակարդակով հանդիպումների տեսքով, ակտիվ կերպով շարունակվում է: Չնայած կարծիքներին, որ այդ հանդիպումների ընթացքում լուրջ քննարկումներ են ընթանում ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ու տարրերի շուրջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ որևէ դետալ չի քննարկվում, մտքերի փոխանակություն է ընթանում, ավելին՝ հայկական կողմը կրկին պնդում է, որ ԼՂ-ի փոխարեն չի բանակցելու, դավադրություններ չեն կարող լինել: Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում՝ Ձեր տպավորություններով:


– Ոչ մի նոր բան բանակցային գործընթացում չի կատարվում` նոր փաստաթղթեր, նոր սկզբունքներ ու տարրեր չեն քննարկվում: Իմ կարծիքով` քննարկվում են բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ընդ որում, իմ համոզմամբ, փուլային տարբերակն է քննարկվում: Այսինքն` սկզբից՝ 2 շրջան, հետո՝ ևս մի քանի, ու այդպես շարունակ, կարգավորում՝ նշածս բանաձևի հիման վրա: Ի դեպ, ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ:

Այն, ինչ ինձ մտահոգում է, շտապողականությունն ու արագությունն է: Ակնհայտ է, որ կա արագ գործընթաց, կարծես թե կողմերը շտապում են: Բայց ինչո՞ւ շտապել նման հարցերում, ինչո՞ւ սա չանել ավելի երկար ժամանակահատվածում, որն էլ ավելի ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն կտա: Ես, անկեղծ ասած, ավելի դանդաղ գործընթացի կողմնակիցն եմ: Հայկական կողմի դեպքում շտապողականությունն առավել քան անհասկանալի է, քանի որ երկրի ներսում կան բազում անելիքներ, որոնցով պետք է զբաղվի իշխանությունը՝ մինչ այս հարցին անցնելը:

Անհասկանալի է պնդումը, թե հակամարտության պատմությունն է քննարկվում բարձրաստիճան հանդիպումների ընթացքում: Եթե Դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում:

– ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշում է, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս, որպեսզի ձևավորվի միջավայր, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց ավելի լավ են հասկանում:

– Այո, այդպիսի մթնոլորտ կարող է լինել, իսկ ինչո՞ւ այդքան հաճախակի հանդիպել, այնտեղ ի՞նչ եք այդքան անում, եթե լուրջ հարցեր չեն քննարկվում: Միջավայրը նորմալ է արդեն Դուշանբեից հետո, արդեն ավելի քիչ են սկսել կրակել շփման գծի ուղղությամբ:

– Ձեր կարծիքով` ՀՀ իշխանություններն ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինեն ԼՂ հակամարտության կարգավորման արագացված գործընթացներով, եթե Ձեզ համար ընդունելի չեն իշխանությունների պնդումները դավադիր գործընթացների բացակայության մասին:

– Ես չգիտեմ: Ես չեմ հավատում արտաքին դավադրության տեսություններին, որ կան ճնշումներ: Ասում են` ինչ որ մեկը ճնշում է, դավադրություն է պատրաստում, ես դրան չեմ հավատում: Ընդդիմություն խորհրդարանում չկա, վարկանիշը բարձր է, նստիր-կառավարիր՝ ինչպես և ինչով ուզում ես: Գոնե առաջիկա երկու տարիներին: Ո՞ւր ես շտապում, ինչո՞ւ, ես չեմ կարող դրան բացատրություն տալ, տրամաբանական բացատրություն չկա ներկա փուլում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման համար: Ամենակարևորն այն է, որ բոլոր բացատրությունները, որոնք ՀՀ իշխանություններն են ներկայացնում, պարզաբանումներ են երեխաների համար: Իսկ ես վաղուց հեռու եմ այդ տարիքից:

– Պարոն Կոլերով, խոսեցիք Մադրիդյան սկզբունքների մասին: Կա կարծիք, որ ռուսական կողմը կրկին ակտիվացնում է «Լավրովի պլանը», և հենց դրա մասին խոսեց վերջերս Լուկաշենկոն իր հայտնի ասուլիսում, որում անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը:

– Չկա ոչ մի «Լավրովի պլան», չի եղել, դա խաբերություն է, բազմիցս հերքված խաբեություն, դա խաբեություն է՝ հստակ նպատակներով: Որևէ նոր տեղեկատվություն չկա, ողջ տեղեկատվությունը թույլ է տալիս պնդել, որ քննարկվում են Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, և քննարկվում է Ղարաբաղի համար կարգավիճակ ԼՂԻՄ սահմանների շրջանակում: Իմ կարծիքով` այդ սահմանները նույնիսկ Լաչինի հետ անհնար են դարձնում Ղարաբաղի տնտեսական և ռազմական գոյատևումը: Միայն ներկայիս տարածքն է ստեղծում տնտեսական և ռազմական հիմք Լեռնային Ղարաբաղի կայունության համար: Քելբաջարի հանձնումը ԼՂ-ին զրկում է 65 տոկոս ջրային ռեսուրսներից, հարավային շրջանների հանձնումը զրկում է ԼՂ-ին 60 տոկոսից ավելի գյուղատնտեսական հողատարածքներից, մյուս շրջանների հանձնումը Ղարաբաղը զրկում է ռազմական պաշտպանական խորությունից, ԼՂ-ն վերածվում է մի փոքրիկ տարածքի, որը կդառնա հեշտ խոցելի:

– Պարոն Կոլերով, հայկական կողմը պնդում է, որ իր բաժին պատասխանատվությունից չխուսափելու փորձեր են այս հանդիպումները, իսկ բանակցային գործընթացը հայկական կողմը չի վարելու Արցախի փոխարեն: Հայտնի է նաև, որ սրան դեմ է ադրբեջանական կողմը: Որքանո՞վ է իրատեսական Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին:

– Այո, դրան դեմ է Ադրբեջանը: Առաջիկայում ներքաղաքական փոփոխություններ են սպասվում նաև Լեռնային Ղարաբաղում, ընտրություններ, նոր մարդիկ, որոնք ևս պետք է հարմարվեն, ու այս իրավիճակում մի փոքր դժվար իրականանալի է թվում դա: Բայց, կարծում եմ, ԼՂՀ ներկայացուցիչները տեղյակ են բոլոր գործընթացներից, քանի որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է լինում Ղարաբաղում: Բայց Ղարաբաղի ներկայացուցիչները չեն լինում այդ միքանիժամյա քննարկումներին, նա չի վերցնում նրանց իր հետ:

– ՀՀ վարչապետը չի վերցնում, ամենայն հավանականությամբ, քանի որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, և դրա համար ենթադրվում է, որ անհրաժեշտ է համաձայնություն:

– Նա կարող է նրանց տանել քննարկումների՝ որպես փորձագետներ: Նա կարող է դա անել, բայց չի անում:

– Ինչպե՞ս կարող է Հայաստանն Արցախին վերադարձնել բանակցային սեղան, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում դրա համար:

– Կրկին նշեմ, որ Ադրբեջանը դեմ է դրան: 2016 թվականի պատերազմը Սերժ Սարգսյանին քարտ-բլանշ տվեց որոշ նախապայմաններ դնելու համար, այդ թվում՝ այս հարցը, դա չարվեց: Սերժն ուներ հնարավորություն՝ նաև ճանաչել Ղարաբաղը, նա չարեց դա նույնպես: Նա չդրեց հավելյալ պայմաններ: Դա կախված է հայկական կողմի ջանքերից, հայկական կողմը պետք է դրա համար ջանքեր ներդնի:

– Վերջին մի քանի ամիսների կտրվածքով փոխվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ, Սերգեյ Լավրովը կառուցողական է որակում Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղի ուղղությամբ, գովում է Ադրբեջանին: Ինչո՞ւ:

– Չի փոխվել: Ռուսաստանը կառուցողական է որակում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կրճատումը, Դուշանբեի բանավոր համաձայնությունը, որը ձեռք էր բերվել, և դա Պուտինի նախաձեռնությունն էր: ՌԴ ԱԳՆ-ն այդ արդյունքը ողջունում է, քանի որ դա Պուտինի նախաձեռնությունն էր: Այդքանը:

Եթե ՀՀ-ում ցանկանում են ծածկվել Լավրովի, Պուտինի և Ռուսաստանի տանիքի տակ, որպեսզի Ղարաբաղի հարցում գնան կոմպրոմիսների, ապա դա նորություն չէ մեզ համար: Սերբիայի օրինակն ուսումնասիրեք: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնպես անընդհատ ասում էր. «Ինձ Պուտինը ասում է», «Պուտինի հետ քննարկեմ», և հանձնում է Կոսովոն և Կոսովոյի սերբական շրջանները: Վուչիչը ծածկվում էր Պուտինի հովանու ներքո, որպեսզի փափուկ, ամբողջական կապիտուլյացիա իրականացնի: Ես նմանություն եմ տեսնում: Որքան հաճախ են Հայաստանում խոսում այն մասին, որ Պուտինը ատիվացնում է, Լավրովն է ասում, դա հնարում են: Հնարել են «Լավրովի պլանը», որ իրենք չէ, այլ Լավրովն է ստիպում, Լավրովը վախենալու է, ստիպում է, որ կոմպրոմիս տեղի ունենա: Բայց դա սուտ է, դա արվում է նրա համար, որպեսզի դառը կոնֆետը գեղեցիկ թղթով փաթեթավորվի:

– Ձեր նշած այս շտապողականության հարցում Ռուսաստանն ի՞նչ հետաքրքրություն և շահ ունի, կամ ինչպե՞ս է գնահատվում այս գործընթացը, եթե համարենք, որ դեմ է այս արագացված պրոցեսին:

– Ես այդ շտապողականությունը բնութագրում եմ՝ որպես փաստ: Բոլորի համար տեսանելի է դա, հաշվեք հանդիպումների թիվը, պատկերեք այդ գրաֆիկը, հավատացնում եմ` շատ ուշագրավ գրաֆիկ կլինի: Ես այդ հարցի շուրջ որևէ խոսակցություն չեմ ունեցել, պաշտոնական տեսակետին չեմ տիրապետում: