Գիտնականները սարք են ստեղծել, որով արագ ախտորոշում են մանրէական ինֆեկցիաները
ԱՄՆ գիտնականները մանրէական ինֆեկցիաները արագ ախտորոշող սարք են ստեղծել։
Մանրէների հայտնաբերման ժամանակակից մեթոդները պահանջում են առնվազն մի քանի օր, որի ընթացքում սնուցվող միջավայրում ցանքս արված մանրեները «աճում են»։ Բացի այդ ճշգրիտ արդյունքների համար անհրաժեշտ է ստերիլություն եւ որոշակի ջերմություն եւ ճնշում։ Բոլոր այս պայմանները կարելի է պահպանել լաբորատորիաներում, սակայն զարգացող երկրներում, կամ աշխարհի հեռավոր անկյուններում, երբեմն դա խնդրահարույց է։
Մասնագետների խումբը ստեղծել է դյուրակիր ախտորոշիչ սարք, որն աշխատում է մարտկոցով։ Կոշիկի տուփի մեծության սարքը հնարավորություն է տալիս ախտորոշում իրականացնել դաշտային պայմաններում, սեղմ ժամկետներում։ Այն իրականացնում է ռեկոմբինատ պոլիմերազային ամպլիֆիկացիա, որը պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) այլընտրանքն է, ինչը թույլ է տալիս բառացիորեն մի քանի րոպեում մեծացնել գենետիկ նյութի քանակությունը։
Սարքի մեջ օգտագործվում է փոսիկներով փոխովի քարթրիջ, որը թույլ է տալիս միաժամանակ 16 հիվանդություն ախտորոշել։
Ռեակցիան կարող է գնալ նաեւ սենյակային ջերմաստիճանում, բայց ամենից լավն ընթանում է 37–42 °С –ի տակ։ Անհրաժեշտ քանակության դառնալուց հետո, մանրէների վրա փորձարկում են անտիբիոտիկը եւ ընտրում այն մեկը, որի նկատմամբ մանրէն չունի կայունություն։
Հետազոտողները փորձարկել են սարքավորումը մանրէների մի քանի շտամերի վրա եւ ստացել են բավարար արդյունքներ։ Բացի այդ, նրանք գտնում են, որ իրենց սարքը օգտակար կլինի նաեւ քիմիաթերապիայում էֆեկտիվ լուծումներ փնտրելու համար։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ