Չթողնեմ՝ անտարբեր մնաք
Չթողնեմ՝ անտարբեր մնաք
Որոշել եմ՝ ամեն շաբաթ անել երկրի ընթացքի ամփոփումը՝ առանց զիջման։ Սա ինձ համար մի նոր գործ է, որ կանեմ, իհարկե, խնամքով, անաչառ։
Թվում է, որ այն շինարարական հսկա փոսերը՝ շրջագծով ու խորությամբ, որ փորված են Բուզանդի, Կողբացու, Արամի փողոցների միջև, արված են այնպես, որ ժամանակի ընթացքում այդ փողոցներում մնացած՝ 19-20-րդ դարի Երևանի մեկ-երկու հարկանի տները, ինչպես Արամի 23 և 30 հասցեների, ընկնեն փոսը, վերանան... Ազատվենք գլխից էլ, գլխացավից էլ... Գիշերվա բոթը ֆեյսբուքյան, Արամի 23-ի խորունկ փոսի եզրի պատի անխուսափելի-դատապարտված (ըստ Երևանի գլխավոր ճարտարապետի՝ խորհրդանշական) փլուզման մասին, մաեստրո Հեքեքյանի շփոթված վիճակը՝ իր փոքրիկ երգիչների հետ, տարիների իր փայփայած շենքն ու գործը կուլ տվող փոսի առաջ, այս շարքից է։ Ներքին ձայնի հայտնի անեկդոտից «Ա՜ռը, հա՛» բացականչությունը շարունակում է թռչել։ Արդեն ամիսներ պաշտոնավարածների՝ իբր անակնկալի գալը, լրիվ ուրիշ զգացում է առաջացնում։
Թվում է՝ օպերայի հրապարակի շրջագծով տեղադրված 20 տարվա սրճարանների քանդման մասին երեկվանից շրջանառվող տեղեկությունները, որոնք արագ մամուլով և քաղաքապետարանից հաստատում են ստանում, փողոց հանում հիմա էլ սրճարանների սեփականատերերին, աշխատողներին, ինչպես Էջմիածնից Երևան շարժվող ավտոշարասյուները, Էջմիածնի խճուղու փակումը, վերահսկողության ծառայության պետի հրապարակային, ուժգնացող հաթաթաները Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը, ամիսներ ձգվող հայտնի գործերով՝ գլխավոր դատախազության կողմից դատարանին՝ հիմա էլ Արմեն Գևորգյանի կալանքի-վերկալանքի հետևողական պարտադրումը՝ իբր որպես շարունակվող հեղափոխության պահանջ, մի նոր, ուրիշ համաճարակի ախտանիշի ազդեցություն են թողնում... Ինչի՞ համար, ինչո՞ւ այսպես։ Սա ստեղծումի լի՞ցք ունի, քարը քարին դնելու, տնտեսության մեջ արվող հեղափոխության ճանապա՞րհ է...
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի գնահատականի հետ, մեջբերում եմ. «Եւ ճիշտ անոր համար մեր ժողովուրդը պարտաւոր է մասնակից դառնալ այս յեղափոխութեան, և յեղափոխութիւնը պէտք է շարունակւի, յեղափոխութիւն՝ ի խնդիր հայրենիքի հզօրացման», ո՞վ համաձայն չէ։ 2018-ի ապրիլ-մայիսին ընդվզումի հարյուր հազարավոր մասնակիցներին ի՞նչն էր համախմբում, համերաշխ ու տոկուն պահում, անհնազանդության գործողությունների մղում՝ մո՞ւռը, խեղճությո՞ւնը, թե՞ յուրաքանչյուրիս օր առաջ հայրենիքի հզորացմանը մասնակից դառնալը, հայրենատեր լինելը. սա է խնդիրը։
Իշխանափոխության 9-րդ ամսում Երևանում ու Հայաստանով մեկ մարդու՝ իր կյանքի փոփոխության մասնակցի, կառուցումի պահանջները գերակա-թելադրող են։ Դրա հետաձգումը՝ հիմա էլ Ազգային ժողովի ղեկավար մարմինների ձևավորման, կառավարության կառուցվածքային փոփոխությունների, նոր կազմի, գործունեության ծրագրերի մշակման պատճառաբանությամբ, դրական սպասելիք ոչ միայն չի ավելացնում, այլև ընդունակների-ստեղծարարների չարացածության-նյարդայնության աստիճանն է ավելացնում։
Սկսեք, վերջապես, որևէ աղմկոտ գործով հրապարակային դատական քննությունը։
Ստեղծարարության-կառուցումի-նախաձեռնությունների օրինակներով խթանիչ-խրախուսումներ գործի դրեք, մարդկանց կյանքում փոքր, իրական փոփոխություններ բերեք։ Օրինակ՝ ավարտեք Երևանի կրկեսի ժամկետանց շինարարությունը, Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակին հարող այգու՝ «Երևան 2800» ծրագրով այդքան աղմուկ հանած այգու վերակառուցումը, Երևանի սրտում հարյուրավոր հեկտար Դալմայի պատմական այգիների վերականգնումը, անվտանգ-հիգիենիկ դարձրեք մայրաքաղաքի՝ շինարարական հրապարակների ու աղբակույտերի վերածված կենտրոնական տարածքները՝ իմ Երևանը՝ Ֆիրդուսնոց, «Հին Երևան», Կոնդ...
Սա՝ միայն Երևանում, իմ ճանապարհին, օրվա իմ հետաքրքրությունների շրջանակում...
Ավելացրեք։
Աշոտ Բլեյանի ֆեյսբուքյան էջից

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...