Սովորական կարտոֆիլը կարող է փոխարինել մի շարք վիտամինների
Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքին: Սակայն, MNT Knowledge Center-ի աշխատակիցների կարծիքով կարտոֆիլը կարող է հագեցնել սննդակարգը կարևոր նյութերով, նշում է Medical News Today պարբերականը: Սովորաբար կարտոֆիլը համարվում է կրախմալ պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանույթ և 4.3 գրամ սպիտակուց:
Այն պարունակում է կալցիումի օրվա պահանջի 2%-ը, վիտամին C-ի 51%-ը, երկաթի 9%-ը, վիտամին B6-ի 30%-ը, մագնեզիումի 12%-ը և կալիումի 25%-ը: Կարտոֆիլը պարունակում է նաև ֆոսֆոր, նիացին, ֆոլաթթու, խոլին և ցինկ: Կարևոր է իմանալ, որ մշակում չանցած կարտոֆիլը պարունակում է շատ քիչ քանակությամբ աղ (օրվա պահանջի 1%-ից պակասը): Առանձին հարց է ալֆա-ճարպաթթվի պարունակությունը: Այն օգնում է գլյուկոզան վերածել մաքուր էներգիայի: Կարտոֆիլի կեղևը պարունակում է ֆլավոնոիդ կվերցետին, որն օժտված է հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտի հատկությամբ:
Այսպիսով, կարտոֆիլը օգնում է պահպանել ոսկրերի առողջությունը, նպաստում է կոլագենի արտադրությանը, կարգավորում է արյան ճնշումը: Սննդակարգում կարտոֆիլի կիրառումն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը պաշտպանում է սիրտը: Կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B6-ը ճնշում է անոթը վնասող հոմոցիստեինի կուտակումը: Իսկ խոլինը կարգավորում է քունը, մկանների շարժումը, ուսուցման գործընթացը և հիշողությունը: Տվյալ միացությունը պահպանում է բջջային մեմբրանի կառուցվածքը, օգնում է նյարդային իմպուլսի հաղորդմանը, կլանում է ճարպը և իջեցնում է խրոնիկ բորբոքման մակարդակը:
Կարտոֆիլի ֆոլաթթուն մասնակցում է ԴՆԹ-ի սինթեզին և վերականգնմանը, թույլ չի տալիս, որպեսզի ձևավորվեն քաղցկեղային բջիջներ և մուտացիաներ: Իսկ բջջանյութը պայքարում է փորկապությունների դեմ, տալիս է հագեցվածության զգացողություն: Վիտամին B6-ը կարգավորում է նյութափոխանակությունը՝ տրոհելով ածխաջուրը և սպիտակուցը գլյուկոզայի և ամինաթթուների: Իսկ կոլագենը՝ կախված վիտամին C-ի մակարդակից, չափազանց կարևոր է մաշկի երիտասարդության պահպանման համար:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ