2019թ. նախատեսվող բանակցությունները չեն ունենա սպասված արդյունքը՝ առանց շփման գիծը կայունացնող միջոցառումների
«Սահմանին ու շփման գծում զգոնությունը թուլացնել չի կարելի»,- 168․am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին։
Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ չնայած վերջին շրջանում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ, հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:
Ըստ ՊՆ-ի՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ: Համաձայն տարածված հայտարարության՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և գոնե տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին:
Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ թեկուզ բանակցային դրական հունով ընթացող գործընթացի պայմաններում նման իրավիճակներից խուսափելու համար հարկավոր է պահպանել հրադադարի պայմանավորվածությունները:
Ըստ նրա, ժամանակը ցույց է տվել, որ դա չի աշխատում, և անհրաժեշտ են հավելյալ միջոցներ բանակցային գործընթացի կայունությունն ապահովելու և առաջնագծում սադրանքներն ու լարվածությունը բացառելու նպատակով։
«Հենց այդ նպատակով ապրիլյան պատերազմից հետո բանակցվեցին անվտանգության հավելյալ միջոցառումներ ենթադրող քայլեր՝ հետաքննության մեխանիզմներ, դիտորդական առաքելության ընդլայնում և մի շարք այլ միջոցառումներ, որոնց դեմ էր Ադրբեջանը։ Այդ միջոցառումների կարևորությունը նսեմացվում է, դրանք հարկավոր են և անհրաժեշտ են լինելու կայուն բանակցային գործընթացն ապահովելու համար։ Հայկական կողմը չպետք է հրաժարվի այդ պայմանավորվածություններից։ Այս փուլում շատ է խոսվում բանակցային գործընթացում գրանցվելիք հաջողության մասին, սակայն նման տեղեկությունների ֆոնին կարճ ժամանակահատվածում այս դրական սպասումները կչեզոքանան, քանի որ շփման գծում նման փխրուն իրավիճակի պարագայում չեն բացառվում սադրանքները, ի պատասխան պատժիչ գործողությունները։ Բնականաբար, նման իրավիճակը ենթադրելու է սրված հռետորաբանություն, բանակցությունների համար դժվար իրավիճակ սահմանին։ Հենց այդ պատճառով, բանակցություններին զուգահեռ, պետք է վերադառնալ կամ 1994 թվականի համաձայնագրերին, որոնք ենթադրել են նման միջոցառումներ, կամ շատ հեռու չգնալ և հիշել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»,- ասաց Ֆելգենգաուերը։
Նա արձանագրեց, որ այս տեղեկություններն ազդանշան են այն բանի, որ սահմանին ու շփման գծում զգոնությունը թուլացնել չի կարելի, քանի որ ռազմատենչ հռետորաբանությունը թուլացել է, բայց հակամարտության գոտում փաստացի իրավիճակ չի փոխվել։
Նա նշեց, որ հաջորդ տարի նախատեսվող բանակցությունները չեն ունենա սպասված արդյունքը՝ առանց շփման գիծը կայունացնող միջոցառումների։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում