Ինչո՞ւ Մամեդյարովին չի պատասխանում ՀՀ ԱԳ նախարարը
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այսօր մի շարք հայտարարություններ է արել Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ, մասնավորապես, անդրադառնալով նաեւ կարգավիճակի հարցին:
Նա ասել է, թե Ադրեջանը պատրաստ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու Լեռնային Ղարաբաղին տրամադրել լայն ինքնակառավարման հնարավորություն:
Բնականաբար, լինելով Ադրբեջանի ԱԳ նախարար նա պետք է նմանատիպ հայտարարություններ անի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների համար: Զարմանալին եւ տարօրինակն այն է, որ դանդաղկոտություն է ցուցաբերում Հայաստանի ԱԳ նախարարությունը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակն արդեն բավական համարժեք պատասխան տվել է Մամեդյարովին, բայց կարծում ենք, պետք է իր տեսակետն արտահայտի նաեւ ՀՀ ԱԳ նախարարությունը, եւ ինչու չէ՝ հենց նախարարի մակարդակով:
Հուշենք նախարարությանը, որ ընդամենը պետք է հիշեցնել ապրիլյան մարտական գործողությունները, իսկ ավելի կոնկրետ Թալիշ սողոսկած ադրբեջանցի դիվերսանտների անմարդկային արարքներն անպաշտպան ծերունեների նկատմամբ, մարտունեցի դպրոցականի սպանությունը: Բնականաբար, ընդամենն այս մեկ օրինակը պարզ է, որ միջազգային հանրությունը եւ հենց ադրբեջանցիները հասկանան, որ Ադրբեջանը չի կարող եւ չպետք է ապահովի Արցախի եւ արցախցիների անվտանգությունը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մասին արված հերթական հայտարարությանը:
Հայաստանի ԱԳ նախարարության դանդաղկոտությունն այս դեպքում լուրջ մտահոգություն է պատճառում: ԱԳ նախարարությունը պարտավոր է շատ հստակ նշել, որ որեւէ համաձայնություն չի կարող կայացվել առանց արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում