Ի՞նչ մթերքներ չի կարելի ուտել բարձր խոլեստերինի դեպքում
Այսօր շատ մարդիկ բարձր խոլեստերին ունեն։ Ամենից հաճախ դրանով տառապում են ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդիկ, բայց երբեմն արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է լինում նաեւ նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ։
Խոլեստերինի մակարդակը, ինչպես նշում են շատ մասնագետներ, կախված է օրգանիզմում մետաբոլիկ պրոցեսներից եւ միայն շատ քիչ չափով՝ սննդից։ Սակայն, եթե խնդիրն արդեն առկա է, որոշ մասնագետներ, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս չուտել այնպիսի մթերքներ, որոնք կարող են նպաստել խոլեստերինի էլ ավելի բարձրացմանը։
Առաջին հերթին, խորհուրդ է տրվում կրճատել ճարպով հարուստ ուտելիքների քանակը կերակրացանկում։ Տղամարդկանց, օրինակ, խորհուրդ է տրվում կրճատել ճարպով հարուստ ուտելիքները օրական մինչեւ 30, իսկ կանանց՝ մինչեւ 20 գրամ։ Շատ կարեւոր է նաեւ հրաժարվել այնպիսի մթերքներից, ինչպիսին են նրբերշիկները եւ վերամշակված մսի այլ տեսակները (սալյամի, բեկոն եւ երշիկներ), ինչպես նաեւ նվազեցնել կարագի, լյարդի, սերուցքի, պանրի, հրուշակեղենի օգտագործումը, նաեւ սահմանափակել այնպիսի սննդամթերքները, որոնք կոկոսի կամ արմավի յուղ են պարունակում։
Իսկ ճարպ պարունակող ի՞նչ մթերքներ են, այնուամենայնիվ, հարկավոր մեր առողջության համար։ Դրանց թվում են յուղոտ ձկները, ինչպիսին են իշխանը եւ թյունիկը, ավոկադոն, արեւածաղիկի սերմերը եւ ընկույզը, ինչպես նաեւ արեւածաղկի, կանճրակի եւ ձիթապտղի յուղերը։ Այս բոլոր մթերքները պարունակում են այսպես կոչված «օգտակար ճարպեր», որոնցից կարելի է չվախենալ։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները