Ինչով են վտանգավոր պոտենցիայի համար նախատեսված սննդային «բնական» հավելումները
Շատերին թվում է, թե սննդային «բնական» հավելումները, այդ թվում նրանք, որոնք նախատեսված են պոտենցիայի բարձրացման համար, առողջության համար անվտանգ են։ Ավաղ, դա այդքան էլ այդպես չէ։ Այդպիսի միջոցները կարող են ոչ միայն վնասել, այլեւ նույնիսկ սպանել մարդուն։
Ամերիկյան Food and Drug Administration-ի համաձայն՝ 146 տարբեր արտադրողների 776 սննդային «բնական» հավելումների մեջ պարունակվել են սինթետիկ նյութեր կամ դեղամիջոցներ, որոնք դրանց բաղադրության մեջ նշված չեն եղել։ Այդ մթերքների մեծ մասը «ցուցված» են պոտենցիայի բարձրացման կամ նիհարելու համար։
Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի դեղագործության ամբիոնի վարիչ Մայքլ Ուայթը հաստատում է, որ նման միջոցների չարաշահումը հղի է տարբեր լուրջ խնդիրների առաջացմամբ, մինչեւ անգամ՝ մահվան ելքով։
Ուայթի խոսքերով, ձեռք բերելով պոտենցիայի համար միջոցներ՝ մարդիկ չեն գիտակցում, թե որքան վտանգավոր կարող են լինել նման խթանիչները, եւ ինչ վտանգի են ենթարկում իրենց առողջությունը։
«Այնպիսի միջոցներ, ինչպիսին են Viagra-ն, Levitra-ն կամ Cialis-ը՝ նիտրոգլիցերինի եւ այլ դեղամիջոցների հետ միասին, զգալի ազդեցություն են ունենում անոթների վրա։ Երկու միջոցների համադրումը կարող է հանգեցնել արյան ճնշման կտրուկ իջեցմանը, որից հետո կարող է հոսպիտալացման կարիք առաջանալ։ Բացառված չէ նաեւ մահվան ելքը»,- նշել է դեղագործը։
Գիտնականը խորհուրդ է տալիս մինչեւ դեղատներում պոտենցիայի համար միջոցներ ձեռք բերելը անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Հատկապես, ըստ նրա, վտանգավոր են Ասիայում արտադրված հավելումները՝ դրանք, որպես կանոն, վատ են մաքրված եւ կարող են մեծ վտանգ ներկայացնել։
«Մեծ զգուշավորություն է առաջացնում Դեպոկսետինի ընդունումը, որը կարող է հրահրել սերոտոնինային վտանգավոր սինդրոմի զարգացում։ Սա ուղեկցվում է բարձր ջերմությամբ, մկանների խոշտությամբ, ցնցումներով եւ երիկամների վնասվածքներով»,- զգուշացրել է մասնագետը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ