Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցել Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդին Վարչապետը Աբու Դաբիում է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Սպառողի օգնական» հարթակը գործարկվել է Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին Էրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթող Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումը ՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակում Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակ Նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը

ԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովՀայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունը
Կարծիք

Արդյոք ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականը կհանձնվի՞ ՀՀ իրավապահ մարմիններին

Արդյոք գյումրեցի կնոջը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականը կհանձնվի՞ ՀՀ իրավապահ մարմիններին: Այս հարցի վերաբերյալ Facebook-ի իր էջում գրառում է արել փաստաբան Նորայր Նորիկյանը: նա, մասնավորապես, գրել է.

«Գյումրիում ս․թ․ դեկտեմբերի 3-ին 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել։

Ըստ մամուլի հրապարակումների, Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Միաժամանակ մամուլով տեղեկություններ են հաղորդվում, որ ձերբակալված ռուս զինծառայողը գտնվում է ռուսական ռազմաբազայում, ինչը նշանակում է, որ նա միինչ օրս չի հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին։

Ակնհայտ է, որ նշված հանցագործության հետեւանքով քրեական գործի նախաքննությունը պետք է իրականացվի ՀՀ համապատասխան մարմինների կողմից, եւ նշված ռուս զինծառայողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պատիժը կրի ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ հետեւյալ պատճառաբանությամբ․

1․ Նշված հարցը հստակորեն կարգավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 եւ 1997 թթ-ին կնքված ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի եւ այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով:

2․ Այդ համաձայանգրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ:

3․Բացառաությունները սահմանված են նույն համաձայնագրի 5-րդ հոդվածով, ըստ որի`

ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում,

բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ,

գ) կատարվել է զինվորական հանցագործություն:

Հասկանալի է, որ համաձայնագրով ամրագրված բացառություններից որեւէ մեկը այս ողբերգության դեպքում առկա չէ:

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ ռուս զինվորականը գտնվում է ռուսական ռազմաբազայում, որեւէ կասկած չկա, որ ռուսական կողմը, ինչպես Վ․ Պերմյակովի դեպքում, այս դեպքում նույնպես հղում է կատարելու ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածին, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետությանը…

Ինձ մոտ միշտ տարակուսելի է եղել այն հանգամանքը, որ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, ի՞նչ կապ ունի եւ ի՞նչ իրավազորություն ունի անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ սահմանադրությունը եւ նրա 61-րդ հոդվածը…

Եթե նույն խնդիրն առաջանա նաեւ այս դեպքում, եւ ռուսական կողմը հրաժարվի հանձնել այդ զինվորականին ՀՀ իրավապա մարմիններին, իսկապես հարց կառաջանա, թե ինչո՞ւ մինչ օրս Վ․ Պերմյակովի կողմից իրականացված ոճրագործությունից հետո ՀՀ իշխանությունները չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Ռուսաստանի հետ կնքված վերը նշված համաձայնագրերում համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար, որպեսզի այլեւ երբեք այսպիսի անպատվաբեր խնդրի առաջ չկանգնենք։

Ստացվում է, որ մեր երկրի տարածքում կարող է իրականացվել հանցագործություն, սակայն Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, չկարողանա լիարժեքորեն իրականացնել իր իրավասությունները որեւէ հանցագործի քրեական պատասխանատվության ենթարկելու գործում։

Մեր պատմությունից ինչո՞ւ դասեր չենք քաղում»: