Չինացի գիտնականները ստեղծել են բազմակի օգտագործման թուղթ
Չնայած այն բանին, որ շատերը ասում են, որ շուտով գրագրության մեջ թուղթը որպես այդպիսին այլեւս դադարելու է օգտագործվել, սակայն չինացի գիտնականները որոշել են մինչ նման անցումը, ստեղծել բազմակի օգտագործման համար նախատեսված թուղթ, որի վրա գրված տեքստը երկար չի պահպանվի եւ այն կարող է ծառայել ընթացիկ ոչ կարեւոր նշումների համար։ Ինչպես հայտնում է hi-news.ru-ն նման թուղթը կարող է տնտեսել տոննաներով թուղթ։
ACS Applied Materials and Interfaces գիտական հանդեսում Ֆունծյանի համալսարանի գիտնականները պատմել են իրենց նորարարության մասին։ Այսպես սովորական թղթի թերթը վերցնելով, նրանք այն պատել են թերմոքրոմային կապույտ ներկով, որը տաքացնելիս դառնում է անգույն։ Մյուս կողմը ծածկել են լուսաթերմին սեւ նյութով, որը առանձնացնում է ջերմությունը լույսի ազդեցությամբ։ Ապա արդեն ջերմություն ճառագող գրիչով սկսել են գրել եւ որոշ ժամանակ անց թղթի վրայից գրածն անհետացել է։ Գիտնականները նշում են, որ այս թուղթը բավական է, որ -10 աստիճան սառեցվի եւ բոլորովին կլինի մաքուր կրկին օգտագործման համար։
Այս թղթին գրել կարելի է ոչ միայն ջերմային գրիչով, այլ նաեւ ինֆրակարմրին մոտ նյութ պարունակող գրիչով եւ տպիչ սարքերի համար այն լիովին հարմար է։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ